Քաղաքացու ձայնը

Citizen's voice

Վտանգավոր են համարվում այն թափոնները, որոնք իրենց ֆիզիկական, քիմիական կամ կենսաբանական հատկություններով մարդու առողջության և շրջակա միջավայրի համար վտանգ են ստեղծում կամ կարող են ստեղծել, իսկ դրանց հետ վարվելու համար պահանջվում է կիրառել հատուկ մեթոդներ, եղանակներ, միջոցներ։ Հաշվի առնելով աղբահանության ընթացքում գոյացող թափոնների բազմաբաղադրիչ կազմը՝ կենցաղային քիմիայի նյութեր, տարբեր փոքր սարքեր, մարտկոցներ, լամպեր, ռետինե արտադրանք, պլաստմասսաներ, դեղորայք, տարբեր նյութերից փաթեթվածք, այլ թափոններ, չտեսակավորված կենցաղային թափոնները ևս դասակարգված են որպես վտանգավոր թափոններ։

...ավելին

Հանրապետության տարածքում մայիսի 9-ի ցերեկն առանձին շրջաններում, 10-14-ին՝ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։

...ավելին

2024թ․ մայիսի 7–ին` ժամը 14։00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի գետնատնակում հայտնաբերվել է նույն զորամասի պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի դին` կզակի շրջանում հրազենային մահացու վիրավորումով։

...ավելին

Վաղը՝ մայիսի 9-ին ժամը 11:00-20:00-ն ընկած ժամանակահատվածում Սանահին-Ակներ ավտոճանապարհին իրականացվելու են պայթեցման աշխատանքներ:

Ալավերդու համայնքապետարանը հորդորում է լինել զգույշ և խուսափել նշված ճանապարհահատվածով երթևեկելուց։

...ավելին

2024 թ-ի ապրիլին Հայաստան այցելել է 163,970 զբոսաշրջիկ։ Նախորդ տարվա ապրիլի համեմատ 15․669-ով պակաս։

...ավելին

Գործադիրը հավանություն է տվել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է առանձին կարևորություն պահանջող, տվյալ ժամանակահատվածի համար արդիական դիտարկվող, առողջապահական կարիքներին համապատասխան դասընթացներին բուժաշխատողների ընդգրկվածություն և մասնագիտական գիտելիքների և հմտությունների ձեռք բերում, դրանց զարգացում և ցանկացած իրավիճակում բարձր պատրաստվածության ապահովում։

...ավելին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Երևան քաղաք՝

10։00-16:00 թիվ 12 դպրոց, Մայիսի 9-ի փ․ 2, 4/1, 4/2, 4/3, 9ա, 11, 11ա շենքեր, Գ․Նժդեհի փ․ 13, 13բ, 15, 21 շենքեր, Վերին Շենգավիթ 1-ին փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, թիվ 138 դպրոց, Հաղթանակ թաղ. 6 փողոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

...ավելին

Կառավարության այսօրվա նիստում հաստատվել է Կոտայքի մարզի Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով երկու հողամասերը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացնելու մասին Կառավարության որոշման նախագիծը:

...ավելին

2023 թվականի հունիսի 9-ից ուժի մեջ է մտել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-150-Ն և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-152-Ն ՀՀ օրենքները։

...ավելին

Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի (Ciconia nigra) բույն է հայտնաբերվել։

Հայաստանի համար հազվագյուտ համարվող այս տեսակը հայտնաբերվել է Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացված Հայաստանի գիշատիչ թռչունների համալիր ուսումնասիրությունների շրջանակներում կազմակերպված միջազգային գիտարշավի շրջանակներում։

Բույնը հայտնաբերվել է սև արագիլի ինկուբացիայի շրջանում:

...ավելին