Ձեր ահազանգը
Քաղհասարակությունը մեկնարկել է բողոքի ակցիա, ֆլեշմոբ․ «Միացի՛ր, ասա՛ ՈՉ «Ընդերքի մասին» հակասահմանադրական օրինագծին»
Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ֆեյսբուքում «Միացիր, ասա ՈՉ «Ընդերքի մասին» հակասահմանադրական օրինագծին» կոչով ֆլեշմոբ են սկսել։ Բնապահպանները դա իրենց առաջին քայլն են համարում «Ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծի դեմ, որի վերաբերյալ քաղաքացիական հասարակությունը բազմաթիվ հանդիպումների ժամանակ, ինչպես նաև հայտարարությունների միջոցով արտահայտեց իր մտահոգությունները, օրինագիծը որակելով հակասահմանադրական և հակաժողովրդավարական։ Ֆլեշմոբի մեկնարկը տվել են «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը, «ԷկոԼուր» ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը, «ԷկոԼուր»-ի լրագրող Քրիստինա Տեր-Մաթևոսյանը։ Ֆլեշմոբը ակտիվ ընթացքի մեջ է․ մարդիկ լուսանկարվում են կոչով և տեղադրում իրենց սոցիալական էջերում։
...ավելին
Գոգարանը մերժեց հանքարդյունաբերությունը հանուն այլընտրանքային զարգացման
07․04․2022թ․ ՀՀ Լոռու մարզի Սպիտակ խոշորացված համայնքի Գոգարան բնակավայրում նշանակված հանրային լսումները չկայացան: Հանդիսությունունների սրահի մոտ հավաքված ժողովուրդը չցանկացավ լսել։ Հանրային լսումը նշանակած «Հայասա Ռեսոուրսիս Քորփ» ՍՊԸ-ի նախաձեռնած ՀՀ Լոռու մարզի Հանքակուտակի և հարակից տեղամասերի ոսկի-բազմամետաղային (օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով) հանքերևակման 2022-2025 թվականներին երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնելու վերաբերյալ ընկերության ծրագրերը։
...ավելին
354 կուրթանցիներ՝ ընդդեմ Ձորագետի վրա ՀԷԿ-ի կառուցման նախագծի