Քաղաքացու ձայնը

Citizen's voice

×

Ձեր ահազանգը

ընտրված չէ

«Խախտվում է քաղաքացու՝ իր իրավունքների համար պայքարելու ամենաժողովրդավարական ձևերից մեկը»․ Օլեգ Դուլգարյան

Օլեգ Դուլգարյանը խոսեց այն վտանգների մասին, որոնք տեսնում է քաղհասարակությունը․ «Առաջին՝ քաղաքացիական պայքարի մեթոդները, որը սահմանափակում է Սահմանադրությամբ տրված ՀՀ քաղաքացու իրավունքները, մյուսը՝ այն փոխկապակցելը Ամուլսարի խնդրի հետ»,-ասում է իրավապաշտպանը։

...ավելին

«ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերջնական տարբերակը հանրությանը չի ներկայացվել, այդ թվում e-draft.am-ի տիրույթում»․ Օլեգ Դուլգարյան

«ՏԿԵՆ նախարարի տեղակալ Հ․ Հարությունյանի ներկայացրած տեսակետներն և հիմնավորումները նախագծի վերաբերյալ մեզ չբավարարեց։ Մենք մեր հերթին ներկայացրինք մեր հիմնավորումներն և մտահոգությունները և տվյալ նախագծի վտանգները»,-ասում է Օլեգ Դուլգարյանը։ Հավելում է՝ «ՀՀ կառավարության 10.02.2022թ. նիստում գործադիրի կողմից առանց զեկուցման հավանության արժանացած «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը իր մեջ պարունակում է մի շարք խնդրահարույց կետեր և մասնավորապես այն կետը, որը ասում է, որ «Անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում, այդ հիմքով ընդերքօգտագործման գործող իրավունքի ժամկետները երկարաձգվում են առավելագույնն այդ հանգամանքների գործողության ժամկետով», իսկ «Անհաղթահարելի ուժ»-ի շարքին, պատերազմներին և բնական այլ աղետներին զուգահեռ դասվել է «քաղաքացիական անհնազանդությունը»։

...ավելին

Այս դեպքը պիտի մանրամասնորեն քննվի և հանրայնացվեն մեղավորների անունները

«Իրավունքի ուժը» ՀԿ համահիմնադիր Արման Ղարիբյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ապշած եմ, որ եզդի նորակոչիկներին փորձել են ստորացնել, ստիպել, որ զուգարան մաքրեն (եթե ճիշտ է)։ Ծնողների խոսքով՝ արարքը պայմանավորված է եղել հենց ազգային պատկանելիությամբ։

Ապշած եմ, քանի որ դեռ շատ վաղուց զորամասերում զուգարան մաքրելու գործը տրված է քաղաքացիական աշխատակցին, որպեսզի զինվորների միջև վեճերի առիթ չդառնա։ Նաև զարմանալի է, որ ծառայության առաջին օրերին է նման միջադեպ գրանցվում։ Երբ ես էի նորակոչիկ, մեզ պարզապես բամբակի մեջ էին պահում, քանի դեռ զինվորական երդում չէինք տվել։

...ավելին

Ահազանգ Ախթալայից։ Արտադրական վթարից տուժած քաղաքացին հայտնվել է ծանր իրավիճակում (տեսանյութ)

Նոյեմբերի 30-ի գիշերը Շամլուղի հանքում փլվածքի պատճառով ավագ հորատող Արթուր Մղդսյանը ոտքի կոտրվածք է ստացել։ Բժշկի ցուցումով պետք է առնվազը 1 ամիս տանն անցկացնի։ Տան միակ աշխատողն է, յոթ երեխա ունի։ Ասում է՝ եթե մեկ ամիս չաշխատի, չի կարող ընտանիքը կերակրել։

...ավելին

«Քաղաք-ուրվականը»․ Դաստակերտ

Դատարկ փողոցներ, կիսավեր արտադրական շինություններ, լքված տներ․ երբեմնի աշխույժ ու բանուկ Դաստակերտ քաղաքն այժմ «քաղաք-ուրվական» անվանումն է ստացել։
Դաստակերտը Հայաստանի ամենափոքր քաղաքներից է, գտնվում է Սյունիքի մարզում, Սիսիան խոշորացված համայնքի կազմում է: Քաղաքը ձևավորվել է 1950-ական թվականներին, երբ այստեղ կառուցվել են պղնձամոլիբդենային կոմբինատը, հետո նաև՝ բժշկական գործիքների գործարանը:
Երբեմնի 4 հազար բնակիչ ունեցող քաղաքում այսօր ընդամենը 300 մարդ է ապրում:

...ավելին

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․․․

«Մեր պետական սոցիալական ապահովության ծառայության հետ կապված արկած․

...ավելին

Կույր արդարադատություն

    Երևանի բնակչուհի Կիմա Կակոյանը, այլևս չհավատալով արդարադատությանը՝ արդարություն է պահանջում։

«Երկու տարի է իրավապահ մարմինները արժանի պատիժ չեն տալիս իմ որդուն դաժան ծեծի ենթարկած ու կողոպտած անձին»,- ահազանգում է Երևանի բնակչուհի Կիմա Կակոյանը։ 2 տարի առաջ իր որդին՝ Հակոբ Նազարյանը, երկու վարկային կազմակերպությունից գումար է վերցնում, դեռ տուն չհասած՝ ոմն Հայկը խաբեությամբ տղային տանում է իբր ընկերոջ հոր հուղարկավորությանն ու կողոպտում նրան։

...ավելին