Ձեր ահազանգը
Ալավերդի, Օձուն, Ախթալա և Շնող համայնքները կմիավորվեն. խոշորացման նոր գործընթացը հարցեր է առաջացնում համայնքներում (տեսանյութ)
«ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նոր նախագծով Ախթալա, Շնող, Օձուն և Ալավերդի համայնքները իրենց կազմի մեջ մտնող բնակավայրերով կմիավորվեն մեկ համայնքի մեջ, Ալավերդի կենտրոնով։
Նախագիծը նշված համայնքներում ներկայացնելու էր եկել ՀՀ ՏԿԵՆ տարածքային կառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը, Աժ պատգամավոր Արեն Մկրտչյանը, մարզպետարանի ներկայացուցիչներ։
Օձունի համայնքապետարանում սակայն չցանկացան լսել վարչատարածքային փոփոխության վերաբերյալ ոչ մի քննարկում և լքեցին դահլիճը։
...ավելին
Վահագնի գյուղի զարգացման ներուժը
Փամբակ գետի ստորին հովտում, Վանաձոր-Ալավերդի մայրուղու ձախ կողմում է գտնվում Վահագնի գյուղը, որն առանձնանում է իր գեղատեսիլ բնությամբ։
Դեռևս 2021թ․-ի գարնանը Վահագնիում և հարակից 4 hամայնքներում՝ Մարգահովիտում, Վահագնաձորում, Դեբեդում և Եղեգնուտում, նախնական հանրային լսումներ էին նախատեսված Հանքաձորի նոր պղնձի և ոսկու հանքավայրի ուսումնասիրություններ սկսելու նպատակով: Սակայն բնակիչները դեմ արտահայտվեցին։ Վահագնիի վարչական ղեկավար Սուրեն Վարդումյանն ասում է, որ իրենց գյուղի համար որպես հեռանկարային ուղղություն տեսնում են զբոսաշրջությունն ու գյուղատնտեսությունը։
...ավելին
Սևանի խնդիրները (տեսանյութ)
Որքան գաղթակղիչ, նույնքան անպաշտպան․ Հայաստանի կապուտաչյա գեղեցկուհին՝ Սևանը այսօր բազմաթիվ խնդիրներ ունի, որոնք օր օրի ավելի են խորանում, ափերը կեղտոտ, հատակը տեխնիկական աղբով ու պլաստիկով պատված։ «Սևանը ցավոտ թեմա է Սևանի ափին ապրող մարդկանց համար»,- ասում է «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ նախագահ Անահիտ Գևորագյանը։ Թվարկում է՝ համար 1 խնդիրը ամբողջ Սևանի ավազանի կոյուղաջրերն են, որ առանց մաքրման թափվում են լիճ, ափամերձ հատվածի անօրինական շինությունները, որոնց պատճառով ևս լճի մակարդակի բարձրացում չի արվում, և երրորդ՝ ամենամեծ խնդիրը ձկնաբուծարաններն են։
...ավելին
Գյուղատնտեսությունը ավելի քան երբևէ քաղաքականության փոփոխության կարիք ունի
Աշխարհաքաղաքական անկայուն իրավիճակը, համաճարակը ևս մեկ ազդակ է, որ գյուղատնտեսությունը տնտեսության զարգացման գերակա ճյուղ հռչակվի Հայաստանում։ Հատկապես, որ տարածաշրջանում պատերազմական իրավիճակով պայմանավորված երկրները միմյանց սպառնում են փոխադարձ սանկցիաներով։ Մասնագետներն էլ ժամանակ առ ժամանակ հանդես են գալիս պարենի դեֆիցիտի վերաբերյալ հայտարարություններով։
...ավելին
Քարաբերդի հայտնի և անհայտ հարստությունները
«Սպասե՞նք դեֆիցիտին, թե՞ կանխենք դեֆիցիտը»
Հայաստանի կառավարության ներկայացուցիչները վստահեցնում են, որ Հայաստանում չկա և չի կարող լինել պարենային ապրանքների դեֆիցիտ։ Այնինչ, պարենային ապրանքների անհետացումը կամ նվազ քանակությունը շուկայում, տարբեր պետությունների միմյանց նկատմամբ սանկցիաների կիրառումը, շարունակվող ռուս-ուկրաինական պատերազմը վկայում են այն մասին, որ որոշակի պարենային ապրաննքների դեֆիցիտ այնուամենայինիվ կլինի։
...ավելին
Ֆրանսիան համաշխարհային սով Է կանխատեսել Ուկրաինայի իրադրության պատճառով
Ուկրաինայի իրադրությունն սպառնում Է համաշխարհային պարենային ճգնաժամ առաջացնել արդեն այս տարի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրում Է Le Figaro թերթը՝ վկայակոչելով Ֆրանսիայի գյուղատնտեսության եւ պարենավորման նախարար Ժուլիեն Դենորսմանդիին: «Միջերկրածովյան շրջանում գտնվում են բազմաթիվ երկրներ, որոնք կախված են Ռուսաստանից եւ Ուկրաինայից ցորենի արտահանումից»,-պարզաբանել Է նա:
...ավելին