Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
07/5/2024
share

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է սև արագիլի բույն

Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի (Ciconia nigra) բույն է հայտնաբերվել։

Հայաստանի համար հազվագյուտ համարվող այս տեսակը հայտնաբերվել է Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացված Հայաստանի գիշատիչ թռչունների համալիր ուսումնասիրությունների շրջանակներում կազմակերպված միջազգային գիտարշավի շրջանակներում։

Բույնը հայտնաբերվել է սև արագիլի ինկուբացիայի շրջանում:

Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը ներկայացնում է մի քանի փաստ սև արագիլի (Ciconia nigra) մասին՝

 Ըստ գրականության՝ տեսակը համարվում է հազվագյուտ Հայաստանի համար և գրանցված է ՀՀ կարմիր գրքում:

 ՀՀ-ում տեսակը նկարագրվել է հիմնականում չուի ժամանակ՝ Շիրակի, Տավուշի, Արարատի, Սյունիքի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում (Adamian, Klem 1999):

 Ըստ նույն աղբյուրի՝ 1990-ականներին Հայաստանում եղել է 2-3 բույն՝ Տավուշի և Շիրակի մարզերում:

 Լոռու մարզում Սպանգենբերգի կողմից (1951) արվել է ենթադրություն սև արագիլի բնադրման վերաբերյալ, սակայն առանց հաստատման:

 Հետագայում՝ 2016 թվականին, նկարագրվել է առաջին բույնը Սյունիքի մարզում` Որոտան գետի հյուսիսային վտակներից մեկի հովտում (Ananyan, Abrahamyan 2016):

Նշենք նաև, որ Լոռու մարզում մեր աշխատակիցները դիտարկել են սև արագիլի զույգին դեռևս 2018 թվականից, իսկ 2024 թվականի ապրիլին հայտնաբերվեց նաև թռչնատեսակի բույնը:

Աշխատանքներն իրականացվել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ համագործակցությամբ:

facebook sharing button facebook