Քաղաքացու ձայնը

Citizen's voice

×

Ձեր ահազանգը

ընտրված չէ

Ալավերդի, Օձուն, Ախթալա և Շնող համայնքները կմիավորվեն. խոշորացման նոր գործընթացը հարցեր է առաջացնում համայնքներում (տեսանյութ)

«ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նոր նախագծով Ախթալա, Շնող, Օձուն և Ալավերդի համայնքները իրենց կազմի մեջ մտնող բնակավայրերով կմիավորվեն մեկ համայնքի մեջ, Ալավերդի կենտրոնով։
Նախագիծը նշված համայնքներում ներկայացնելու էր եկել ՀՀ ՏԿԵՆ տարածքային կառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը, Աժ պատգամավոր Արեն Մկրտչյանը, մարզպետարանի ներկայացուցիչներ։
Օձունի համայնքապետարանում սակայն չցանկացան լսել վարչատարածքային փոփոխության վերաբերյալ ոչ մի քննարկում և լքեցին դահլիճը։

...ավելին

Բնապահպանական խնդիրներն ու ռիսկերը Հայաստանի 4 մարզերում. բնապահպանների դիտարկումներն ու վերլուծությունը

Լոռու, Արարատի, Սյունիքի, Արագածոտնի մարզերում առկա էկոլոգիական ռիսկերն ու խնդիրները մեդիա կենտրոնում քննարկեցին «Համայնքային համախմբման ու աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը, «ԷկոԼուր» ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը և «Հայաստանի անտառներ» ՀԿ տնօրեն Նազելի Վարդանյանը։ Բանախոսները քննարկեցին «Իրազեկում հանուն շրջակա միջավայրի» մեդիա արշավի շրջանակում նշված մարզեր կատարած այցի մանրամասները։

...ավելին

Թեժ քննարկումներ և քաշքշուկ՝ Կուրթանում, հանրային լսման ժամանակ

Նոյեմբեր 8-ին ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Կուրթան բնակավայրում  «Լոռվա ամրոց» ՍՊԸ-ի նախաձեռնությամբ անցկացվեց լսումներ Լոռիբերդ» փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման նախագծի վերաբերյալ, որն անցավ բավականաչափ թեժ մթնոլորտում։ Այս թեմայով ևս մեկ հանրային լսում տեղի է ունեցել Ստեփանավանում և Լոռի Բերդում։

...ավելին

Քննարկվել են Ուռուտում և Գլաձորում տեղի ունեցող դեպքերը

Այսօր Հայաստանի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության Բազմշահառու աշխատանքային խումբը աշխատանքային հանդիպում իրականացրեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարարությունում։
Օրակարգում քննարկվել են Ուռուտում և Գլաձորում տեղի ունեցող դեպքերը։ 

...ավելին