Քաղաքացու ձայնը

Citizen's voice

×

Ձեր ահազանգը

ընտրված չէ

CVmedia
Ահազանգում են քաղաքացիները

Ինչի՞ համար է e-draft․am-ը

Վերջին շրջանում մեծ աղմուկ հանած «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ էլ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն » ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը հայտարարեց, որ այդ հարթակում տեղադրված նախագիծը ոչ մի կապ չունի ներկա պահին քննարկվող նախագծի հետ։ Այսինքն, հանրային քննարկման է ներկայացվել մի նախագիծ, կառավարության հավանությանն ու հետագայում էլ առաջին ընթերցմամբ ԱԺ նիստում հաստատվել մեկ այլ նախագիծ։

...ավելին

Երբ ջրի մաքրման կայաններում ջուրն ավելի է կեղտոտվում

ՀՀ Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում տեսանյութեր են հրապարակվել․ առաջին տեսանյութում երևում է լեռներից հոսող ջուրը, որը ըստ էության մաքուր է, չունի դեղնավուն երանգ, իսկ մյուսում երևում է Վեոլիա Ջուր ՓԲԸ-ին պատկանող Մեղրիի ջրի մաքրման կայանում տիրող իրավիճակը, ինչպես նաև այնտեղ ամբարվող բնական աղբյուրների ջրի վիճակը։

...ավելին

ԶՊՄԿ պոչամբարը վթարվել է. ահազանգում է «Հպարտ քաղաքացի» ֆեյսբուքյան օգտատերը

Այսօր «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի պոչամբարի վթարի մասին տեսանյութ է տարածվել ֆեյսբուքում և յութուբում։
«Հպարտ քաղաքացի» ֆեյսբուքյան էջում, որն ըստ էության՝ տեսանյութի հեղինակն է, կատարել է հետևյալ գրառումը․ «ԶՊՄԿ պոչամբարի այսօրվա վթարն է ու զարմանալի է, որ ոչ մարզային իշխանությունները, ոչ մի բնապահպան, ոչ մի պետական, պատասխանատու մարմին, մարզպետարան կլինի, բնապահպանության պատասխանատուներ կլինեն, Հ/Կ ներ կլինեն՝ ձեն ու ծպտուն չեն հանում, որովհետև կոմբինատին 15% փայ են մտել ու արդեն ձեռնտու չի ու հեչ վեջներն էլ չի, թե գետն է աղտոտվում, բնությունն է վնասվում։ Ուրիշ ժամանակ մեծ ու փոք բարձրաձայնում էին, նույնիսկ կառավարության նիստերին էին դրա մասին խոսում, բայց հիմա փայատեր են ու սուս են մնացել, կարծես ամեն ինչ նորմալ է, դե մարդու ախորժակը ուտելուց է բացվում»։

...ավելին

Քաղաքացին ահազանգում է․ իր անունից վարկեր են ձևակերպվել, որոնց մասին իմացել է մեկ ամիս անց

Ֆեյսբուքյան օգտատեր Ռուբեն Համաբարձումյանը ահազանգում է․ «Մարտի 7-ին Viber-ով զանգ եմ ստանում: Ոմն Արամ լացակումած ձայնով ասում է, թե ուզում է բանկոմատից գումար կանխիկացնել և հաշվից քարտին գումար փոխանցելու համար համակարգ մուտք գործելու ժամանակ սխալ հեռախոսահամար է մուտքագրել (իմ համարը)։ Իբր թե իր հաշիվը բլոկավորվել է սխալ համարի պատճառով, և հիմա նա խնդրում է, որ 24 ժամ հետո իմ համարին եկած SMS կոդը իրեն ասեմ, որ ապաբլոկավորի։ Մյուս օր տրամադրում եմ ու մոռանում այդ դեպքի մասին։
Անցնում է մի ամիս, ու ապրիլի 8-ին IDBank-ի անվտանգությունից զանգ եմ ստանում, թե արդյո՞ք ես եմ ձևակերպել չորս հատ՝ ընդհանուր 1,5 միլիոն դրամի #RocketԼine օնլայն վարկ՝ 6 ամսով։ Քանի որ գաղափար չունեմ դրա վերաբերյալ ու IDBank-ից ոչ էլ օգտվում եմ, գնում եմ բանկ ու պարզվում է, որ մի ամիս առաջ տրամադրված այդ SMS կոդով փոխել են Idram Payment System-ի գաղտնաբառս, ու ձևակերպել են 4 հատ Rocket Linе վարկ գումարային 1,560,000 դրամի, որից գումարների մի մասը փոխանցվել է SoftConstruct ՍՊԸ (ենթադրաբար՝ օնլայն կազինոներում խաղալու համար), մյուս մասն էլ՝ այլ ֆիզիկական անձի (որի տվյալները առկա են ու տրամադրված են ոստիկանությանը)։ Վարկի ձևակերպման պահին՝ Մարտի 8-ին, ՈՉ #IDram-ից, ՈՉ #IDBank-ից ՈՉ ՄԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ, ԶԱՆԳ ԿԱՄ ՆԱՄԱԿ ՉԵՄ ՍՏԱՑԵԼ։ Ապրիլի 8-ին՝ տեղեկանալուն պես, դիմել եմ ՀՀ ոստիկանության ք․Երևանի 6-րդ վարչություն՝ ու հարուցվելու է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածով։ Բանկին գրել եմ դիմում, որտեղ պահանջում եմ այդ մեքենայության արդյունքում ձևակերպված վարկերի ցանկացած կուտակված տոկոս 0-ացնել, մարել այդ վարկերը և չեզոքացնել իմ հետ կապված ցանկացած այլ պարտավորվածություն»։

...ավելին

Այգեզարդում հանրային լսումները անվավեր ճանաչելու հիմքերը

Այսօր, ապրիլի 4-ին ժամը 15:00-ին, Արտաշատ համայնքի Այգեզարդ բնակավայրում նախատեսված էր իրականացնել ՛՛ՄԵՏԳԵԼ՛՛ ՍՊԸ-ի կողմից Արտաշատ համայնքի Այգեզարդ բնակավայրում գտնվող Մերձարաքսի մեղմծալքավոր գոտի Ուրցի անտիկլինալ, վերին կկավիճի մերգելներ և կրաքարերի հանքավայրում հանքարդյունահանման նպատակով ուսումնասիրություն կատարելու համար շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական փորձաքննության փուլի վերաբերյալ հանրային քննարկում։

...ավելին

Շինաղբը Դեբեդում․ ահազանգում է Գևորգ Վարդանյանը

«M6 գլխավոր Մայրուղի,Քոբայր կայարանի հատվածն է,ճանշինի աշխատակիցներին հազար անգամ բացատրել ենք գետը շինաղբ չլցնել։
Մյուս լուսանկարում Թումանյան համայնքի ճանապարհն են սարքում,  շինաղբը գետում։
Ո՞նց եք պատկերացնում,  այս տարի 6300 եվրոպացի ,որ գալու են ռաֆտինգի, իմիջայլոց դա դեռ նախնական ամրագրումների թիվն է,այս քանակը մասնակիցների դեռ ավելանալու է ընթացքում, ի՞նչ են տեսնելու և ի՞նչ աղբային լուսանկարներ են իրենց հետ տանելու»։

...ավելին

Թումանյան-Ալավերդի ավտոճանապարհի հիմնանորոգումը չի վերսկսվում

Ֆեյսբուքյան օգտատեր, Թումանյան քաղաքի բնակիչ Վահե Աղամյանը կրկին բարձրաձայնում է Վանաձոր-Ալավերդի Մ6 ավտոճանապարհի Թումանյան -Ալավերդի հատվածի երկարաձգվող շինարարության մասին։

...ավելին

Վահագնիի գյուղամիջյան եկեղեցին ավերման եզրին է

Լոռու մարզը ՀՀ-ի ամենաշատ պահպանված եկեղեցիներ ունեցող մարզն է։ Միայն Վահագնիում և նրա շրջակայքում գրանցված է 4 եկեղեցի, բոլորն էլ պետական հոգացության կարիք ունեն, որովհետև բնությունը, բնական աղետները չեն շրջանցել նաև այս հուշարձանները։

...ավելին

Ի՞նչ անել, երբ արջը հյուր է գալիս

Արջը կեր փնտրելու նպատակով մտել է բնակավայր, կոտրել մեղվափեթակներն ու կերել մեղրը:

...ավելին

Նորից հարձակման են ենթարկվել «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի աշխատակիցների ՖԲ էջերը

Երեկ նորից հարձակման են ենթարկվել «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի մի քանի աշխատակցի ֆեյսբուքյան էջեր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը։

...ավելին