Քաղաքացու ձայնը

Citizen's voice

×

Ձեր ահազանգը

ընտրված չէ

Քաղհասարակությունը մեկնարկել է բողոքի ակցիա, ֆլեշմոբ․ «Միացի՛ր, ասա՛ ՈՉ «Ընդերքի մասին» հակասահմանադրական օրինագծին»

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ֆեյսբուքում «Միացիր, ասա ՈՉ «Ընդերքի մասին» հակասահմանադրական օրինագծին» կոչով ֆլեշմոբ են սկսել։ Բնապահպանները դա իրենց առաջին քայլն են համարում  «Ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծի դեմ, որի վերաբերյալ քաղաքացիական հասարակությունը բազմաթիվ հանդիպումների ժամանակ, ինչպես նաև հայտարարությունների միջոցով արտահայտեց իր մտահոգությունները, օրինագիծը որակելով հակասահմանադրական և հակաժողովրդավարական։ Ֆլեշմոբի մեկնարկը տվել են «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը, «ԷկոԼուր» ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը, «ԷկոԼուր»-ի լրագրող Քրիստինա Տեր-Մաթևոսյանը։ Ֆլեշմոբը ակտիվ ընթացքի մեջ է․ մարդիկ լուսանկարվում են կոչով և տեղադրում իրենց սոցիալական էջերում։

...ավելին

Թեղուտի բողոքի ակցիայի մասնակիցները կհանդիպեն Լոռու մարզպետին

Այսօր ՀՀ Լոռու մարզի Թեղուտ գյուղի բնակիչները «Թեղուտ» ՓԲԸ-ի անցակետի մոտ բողոքի ակցիա իրականացրին՝ փակելով ճանապարհը։ Պահանջում են՝

Դադարեցնել արտանետումները դեպի Թեղուտի գյուղատնտեսական հողեր և շրջակա միջավայր։

Թեղուտի բնակչության համար ապահովել այլընտրանքային զարգացման նոր ուղղություններ և աշխատատեղեր։

Քանի դեռ Թեղուտի բնակչությունը զրկված է գյուղատնտեսական հողերից, և առայժմ ստեղծված չեն այլընտրանքային զարգացման հնարավորություններ, Թեղուտի գործազուրկ բնակչությանը ապահովել աշխատատեղերով։

...ավելին

Չաշխատող հանքի «աշխատող» թափոնները․ Արմանիս

ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքից 7,5 կմ հեռավորության վրա է գտնվում Արմանիսի ոսկի-բազմամետաղային հանքավայրը, որը 2015 թվականից դադարել է գործել։ Այն շահագործում էր «Գլոբալ Մեթըլզ» ընկերությունը՝ ի դեմս «Սագամար» ՓԲԸ-ի։
Հանքավայրը չի շահագործվում, սակայն շարունակում է աղտոտել շրջակա միջավայրը։ Կուտակված արդյունաբերական թափոններից ու լցակույտերից  արտահոսքեր են լինում հողի, ջրի մեջ։ «Համայնքային համախմբան և աջակցության կենտրոն» և «ԷկոԼուր» ՀԿ-ների և չեխական «Առնիկա» կազմակերպության հետ համատեղ իրականացված ուսումնասիրության արդյունքում Արմանիսի հողատարածքներում, Չքնաղ գետի նստվածքներում և մարդկանց օրգանիզմներում հայտնաբերվել են ծանր մետաղների մեծ քանակություն։
Հողի մեջ մկնդեղի, քրոմի, պղնձի, նիկելի, կապարի եւ ցինկի թույլատրելի սահմանը գերազանցում է տասնյակ անգամներ։ Ինչն իրական սպառնալիք է տեղի բնակիչների առողջության համար։

...ավելին

«Քաղաք-ուրվականը»․ Դաստակերտ

Դատարկ փողոցներ, կիսավեր արտադրական շինություններ, լքված տներ․ երբեմնի աշխույժ ու բանուկ Դաստակերտ քաղաքն այժմ «քաղաք-ուրվական» անվանումն է ստացել։
Դաստակերտը Հայաստանի ամենափոքր քաղաքներից է, գտնվում է Սյունիքի մարզում, Սիսիան խոշորացված համայնքի կազմում է: Քաղաքը ձևավորվել է 1950-ական թվականներին, երբ այստեղ կառուցվել են պղնձամոլիբդենային կոմբինատը, հետո նաև՝ բժշկական գործիքների գործարանը:
Երբեմնի 4 հազար բնակիչ ունեցող քաղաքում այսօր ընդամենը 300 մարդ է ապրում:

...ավելին

«Պատասխանատու» հանքարդյունաբերության հետևանքները Հայաստանի մարզերում

Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի կողմից ՀՀ Լոռու և Արագածոտնի մարզերում կազմակերպվել էր «Իրազեկում հանուն շրջակա միջավայրի» մեդիա արշավ, որին մասնակցում էին բնապահպաններ, քաղաքացիական հասրակության ներկայացուցիչներ, լրագրողներ, փորձագետներ ՀՀ Սյունիքի, Արարատի մարզերից և Երևանից:

...ավելին

«Նահատակ» պոչամբար․ թունավոր ժառանգություն սերունդներին

Ախթալայի ԼՀԿ-ի գործունեության ընթացքում Ախթալա համայնքում ձևավորվել են 3 պոչամբարներ՝ «Նազիկ», «Պահեստի ձորի»/պահուստային/ և «Նահատակ»։

«Նահատակ» պոչամբարը` 3,2 մլն․խմ նախագծային հզորությամբ և 13,7 հա մակերեսով, գտնվում է Մեծ Այրում և Ճոճկան համայնքների միջև։ 2010 թվականից պոչամբարը վերաշահագործվել է: 2016թ. «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ն ընդլայնել է պոչամբարի տարածքը՝ կառուցելով 8 մ բարձրությամբ պատվար, սակայն պոչամբարի ընդլայնումը շարունակվում է մինչ օրս:

...ավելին

Հանքարդյունաբերության տնտեսական ու առողջապահական հետևանքները

Այսօր «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախաձեռնությամբ տեղի ունեցավ իրազեկման արշավ դեպի Լոռու մարզի հանքարդյունբերության հետևանով աղտոտված տարածքներ: Կազմակերպության նախագահ Օլեգ Դուլգարյանը, «Էկոլուր» ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը, «Հայաստանի անտառներ» ՀԿ նախագահ Նազելի Վարդանյանը Մեծ Այրում գյուղում գտնվող Ախթլայի ԼՀԿ-ին պատկանող Նահատակ պոչամբարի մերձակա տարածքում հանդես եկան մամուլի ասուլիսով: Ներկայացրին այն բնապահպանական ու առողջապահական խնդիրները, որոնք առաջ են գալիս պոչամբարների անվտանգ շահագործման կանոնների խախտման հետևանքով:

...ավելին

Հերթական «շահութաբեր» հանքավայրը Հայաստանում

Արամանիսի հանքավայրը դադարել է գործել, չնայած, որ այն շահագործող «Սագամար» ՓԲԸ-ի և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության միջև 2012թ․ դեկտեմբերի 20-ին  կնքված ՊՎ-093 պայմանագրի համաձայն պիտի գործեր մինչև 2049 թ․։

...ավելին

Հայտարարություն Ադրբեջանի կողմից ծավալված ագրեսիայի պայմաններում Հայաստանի Հանրապետության իշխանությունների գործողությունների վերաբերյալ

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիան ավարտվեց 2020թ. նոյեմբերի 10-ին Ռուսաստանի միջնորդությամբ ընդունված եռակողմ հայտարարությամբ, որով նախատեսվում էին իրականացնել մի շարք գործողություններ՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու նպատակով:

Վերջին մեկ տարվա ընթացքում, սակայն, Ադրբեջանը ոչ միայն չի կատարել իր ստանձնած պարտավորությունները, մասնավորապես՝ ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց ազատ արձակման հարցով, այլև մեկ տարի շարունակ տարբեր հայտարարություններով ու գործողություններով բացեիբաց ի ցույց է դնում իր ռասիստական, հայատյաց, ռազմատենչ և ագրեսիվ քաղաքականությունը, շարունակում է Արցախում հայ բնակիչների սպանությունները և ապացուցում, որ ոչ միայն շահագրգռված չէ խաղաղություն հաստատելու, այլև ունի Հայաստանի տարածքը գրավելու կոնկրետ նկրտումներ:

...ավելին

«Իրազեկում հանուն մաքուր շրջակա միջավայրի» մեդիա-արշավը շարունակվում է։ Օր երկրորդ

«Համայնքային համախմբման ևաջակցության կենտրոն» ՀԿ-ի կողմից կազմակերպված «Իրազեկում հանուն շրջակա միջավայրի» մեդիա-արշավը շարունակվում է․․․
  Երկրորդ օր աշավի մասնակիցները առաջինն այցելեցին Սյունիքի մարզի Կապան քաղաքի գլխին ծվարած Գեղանուշ պոչամբար։

...ավելին