Քաղաքացու ձայնը

Citizen's voice

×

Ձեր ահազանգը

ընտրված չէ

Վահագնի գյուղի զարգացման ներուժը

Փամբակ գետի ստորին հովտում, Վանաձոր-Ալավերդի մայրուղու ձախ կողմում է գտնվում Վահագնի գյուղը, որն առանձնանում է իր գեղատեսիլ բնությամբ։
Դեռևս 2021թ․-ի գարնանը Վահագնիում և հարակից 4 hամայնքներում՝ Մարգահովիտում, Վահագնաձորում, Դեբեդում և Եղեգնուտում, նախնական հանրային լսումներ էին նախատեսված Հանքաձորի նոր պղնձի և ոսկու հանքավայրի ուսումնասիրություններ սկսելու նպատակով: Սակայն բնակիչները դեմ արտահայտվեցին։ Վահագնիի վարչական ղեկավար Սուրեն Վարդումյանն ասում է, որ իրենց գյուղի համար որպես հեռանկարային ուղղություն տեսնում են զբոսաշրջությունն ու գյուղատնտեսությունը։

...ավելին

Բացվեց ևս մեկ ռաֆթինգ ակումբ՝ «Ակտիվ»․ Լոռու զբոսաշրջային հնարավորությունները (տեսանյութ)

«Ակտիվ» ռաֆթինգ ակումբը մայիսի 1-ից պաշտոնապես սկսեց իր գործունեությունը։ Գործընկերների, ընկներների ու պարազապես արկածային տուրիզմի սիրահարների համար կազմակերպեցին առաջին նավարկությունը։ Այսուհետ պատրաստ են Դեբեդի վրա թիավարելու տանել բոլոր ցանկացողներին։ Իսկ ցանկացողների պակաս չկա, արկածային տուրիզմի սիրահարները մեկ անգամ ռաֆթելուց հետո կրկին այստեղ գալու ցանկություն են հայտնում։ Հատկապես, որ տարվա բոլոր եղանակներին, կապված ջրի հոսքից, ռաֆթելու զգացողոթյունները  տարբեր են լինում։

...ավելին

Սևանի խնդիրները (տեսանյութ)

Որքան գաղթակղիչ, նույնքան անպաշտպան․ Հայաստանի կապուտաչյա գեղեցկուհին՝ Սևանը այսօր բազմաթիվ խնդիրներ ունի, որոնք օր օրի ավելի են խորանում, ափերը կեղտոտ, հատակը տեխնիկական աղբով ու պլաստիկով պատված։ «Սևանը ցավոտ թեմա է Սևանի ափին ապրող մարդկանց համար»,- ասում է «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ նախագահ Անահիտ Գևորագյանը։ Թվարկում է՝ համար 1 խնդիրը ամբողջ Սևանի ավազանի կոյուղաջրերն են, որ առանց մաքրման թափվում են լիճ, ափամերձ հատվածի անօրինական շինությունները, որոնց պատճառով ևս լճի մակարդակի բարձրացում չի արվում, և երրորդ՝ ամենամեծ խնդիրը ձկնաբուծարաններն են։

...ավելին

«Ընդերքի քանդելուն կա այլընտրանք».Վահե Մարտիրոսյան

«Հսկայական պոտենցիալ ունեցող տարածք, որտեղ շատ շուտով  MyForestArmenia կազմակերպությունը կմեկնարկի իր երկարաժամկետ ծրագրերից մեկը։ Սա նշանակում է.
1. Ծառատնկման, խնամքի և օժանդակ տարբեր միջոցառումներ իրականացնելու նպատակով աշխատատեղ հարակից բնակավայրերի 100-ավոր մարդկանց համար, 
2. Անտառածածկի ավելացում նշանակալի չափով, տեղի կենսաբազմազանության վերականգնմամբ ու պահպանությամբ,
3. Բնապահպանական և գյուղատնտեսական հետաքրքիր ծրագրերի և բիզնեսների մոբիլիզացում, մեկտեղում,
4. Հարակից բնակավայրերում բնապահպանական, անտառագիտական, գյուղատնտեսական թեմաներով թրեյնինգների կարճ դասընթացների կազմակերպում,
5. Նմանօրինակ այլ ծրագրեր, որ վստահաբար զարգացնելու և էլ ավելի գրավիչ են դարձնելու մեր բնաշխարհը։
Այս ամենով հանդերձ ցանկանում եմ նշել, որ հանքարդյունաբերությանը, ընդերքի քանդելուն կա այլընտրանք»

...ավելին

Կապանի Սուրբ Խարալամբոս եկեղեցին ավերման եզրին է

Այժմ զբոսաշրջային երթուղիները հիմնականում Տաթևով ու Վահանաբերդով են անցնում։ Այնինչ, Սուրբ Խարալամբոսը ևս զբոսաշրջիկներ գրավելու և այս բնակավայրերը զարգացնելու նախադրյալ ունի։

...ավելին

Վահագնեցի բլոգեր Լիլիթը և իր բլոգը

Մասնագիտությամբ ծրագրավորող 21-ամյա Լիլիթ Կոստանյանի սիրելի հոբբին լուսանկարելն է։ Արդեն տևական ժամանակ է՝ սիրելի զբաղմունքը օգտագործում է հօգուտ հարազատ գյուղի։
Բացել է Vahagni_Armenia ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերը, որտեղ իր լուսանկարներով հանրությանն է ներկայացնում հայրենի գյուղը՝ Վահագն

...ավելին

Քարաբերդի հայտնի և անհայտ հարստությունները

Քարաբերդում մեկ այլ հարստություն է հայտնաբերել Լիանա Մելքոնյանը, ով իր նախասիրությունը վերածել է բիզնես նախաձեռնության՝ հայկական շուկա ներմուծելով Karaberd Tea-ն։ Այն իր մեջ ներառում է Լոռվա բարձրադիր շրջաններից հավաքած տասը տեսակի անուշաբույր խոտաբույսերի համադրություն։

...ավելին

Բրոնզեդարյա անցյալի նոր բացահայտումներ Վահագնիում

Այս բացահայտումը Վահագնիի համար կարող է դառնալ հերթական հնարարավությունը բնակավայրը ավելի հայտնի դարձնելու համար։ Պետք է քայլեր ձեռնարկվեն դամբարանադաշտի պահպանությունն ապահովելու և պեղումները շարունակելու համար։

...ավելին

«Սպասե՞նք դեֆիցիտին, թե՞ կանխենք դեֆիցիտը»

Հայաստանի կառավարության ներկայացուցիչները վստահեցնում են, որ Հայաստանում չկա և չի կարող լինել պարենային ապրանքների դեֆիցիտ։ Այնինչ, պարենային ապրանքների անհետացումը կամ նվազ քանակությունը շուկայում, տարբեր պետությունների միմյանց նկատմամբ սանկցիաների կիրառումը, շարունակվող ռուս-ուկրաինական պատերազմը վկայում են այն մասին, որ որոշակի պարենային ապրաննքների դեֆիցիտ այնուամենայինիվ կլինի։

...ավելին

Այլընտրանքային զարգացման հնարավորություններ ստեղծելը պետք է լինի հանքարդյունաբերական ընկերությունների որդեգրած քաղաքականության հիմքում

«Քաղաքացու ձայնը» մեդիա-հարթակի «Քաղաքացու ձայնը» հարղորդաշարի հերթական թողարկման ժամանակ քննարկվեց Թեղուտ բնակավայրի սոցիալական, բնապահպանական և առողջապահական խնդիրները։
Հաղորդմանը մասնակցում էին Թեղուտի բնակիչներ Մարտին Շախկյանը, Մհեր Մելքոնյանը, Կամո Հոբոսյանը, Արմեն Մկրտումյանը և իրավապաշտպան, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը։
Բնակիչները ահազանգում են՝ գյուղում խորանում է սոցիալական  լարվածությունը։

...ավելին