Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
10/8/2023
share

Մաքուր օդ, շքեղ բնություն, խնդիրներ․ Ծաղկաշատ

Ես Մերին եմ, 16 տարեկան, Ալավերդու պետական քոլեջի ուսանող։ Ապրում եմ Լոռու մարզի Ծաղկաշատ գյուղում։ Քչերը գիտեն իմ գյուղի մասին, փորձեմ ներկայացնել։ Ճիշտ է՝ տարածքով և բնակչության թվով գյուղը փոքր է, սակայն առանձնանում է իր շքեղ բնությամբ, անտառներով ու մաքուր օդով։ 

Չնայած այդ ամենին, գյուղի բնակչությունը օր օրի պակասում է, պակասում են նաև  դպրոցի աշակերտների թիվը։ Գյուղի դպրոցում ընդամենը յոթ աշակերտ է սովորում։ Գյուղից հեռանալու հիմնական պատճառներից են անբարեկարգ ճանապարհները, խմելու ջրի պակասը, ժամանցի կենտրոնների բացակայությունը։ Չնայած գյուղն ունի երիտասարդական ակումբ, որտեղ կան ֆուրշետի, դիզայնի, կարուձևի, սպորտի պարագաներ, սակայն երեխաների քիչ քանակի պատճառով չի գործում։ Գյուղի  օժտված երեխաները իրենց դրսևորելու հնարավորություն չեն ունենում։

Դպրոցականների առօրյան փոքրիշատե փոխվեց «Դասավանդի՛ր Հայաստան» կրթական ծրագրով գյուղ եկած ուսուցիչների գալով։

Գյուղ եկած անգլերենի ուսուցչուհի Մանե Մարուքյանը դասերից զատ նաև ինտելեկտուալ խաղեր էր կազմակերպում, անհատական ու խմբային պարապմունքեր անցկացնում, երեխաներին ուղարկում անգլերենի մրցույթների։

Առաջին անգամ «Երեխաների կրթական հեղափոխություն» ծրագիրն էր իրականացվում Հայաստանում, և մենք առիթ ունեցանք մասնակցելու։ Դրանից հետո մրցույթները հաջորդեցին իրար։

Այդ պահից հասկացա, որ գյուղը պետք է զարգացնել նաև մեր ուժերով։ Այդ ուղղությամբ աշակերտներով սկսեցինք քայլեր ձեռնարկել։ «Դասավանդի՛ր Հայաստան» ծրագրով գյուղ եկած մաթեմատիկայի ուսուցիչ Վարդան Հովակիմյանի օգնությամբ մասնակցեցինք «Առաջնորդության ճամբարին», ստացանք ֆինանսավորում և կառուցեցինք ջերմոց։

Մեր նախաձեռնությունն աննկատ չմնաց։ Ջերմոցի կառուցման ընթացքի, դրա անհրաժեշտության մասին տեսանյութ նկարահանեցինք ու մասնակցեցինք "Videos for change" միջազգային մրցույթին և հաղթեցինք, ստացանք հավաստագրեր և գովեստի խոսքեր։ Ոգևորված մեր հաջողությամբ՝ հաջորդ տարի ևս մասնակցեցինք առաջնորդության ճամբարի և արդյունքում կառուցեցինք երիտասարդական ակումբը։ Այս անգամ ԴՀ-ի ուսուցչուհի Նարինե Լալայանի աջակցությամբ։ Այդ ամենը շատ ոգևորեց աշակերտներին։ Մենք հասկացան, որ եթե այս տարիքում կարողացել ենք հասնել այսպիսի հաջողության, ապա եթե փոքր գյուղում զարգանալու և հմտանալու հնարավորությունները փոքրիշատե մեծանան գյուղը զարգացնելու ավելի մեծ հնարավորություններ կստեղծեն։

Քաղաքացու ձայնը մեդիահարթակի լրագրող Մերի Հակոբյան

6 / 6
6 / 6
6 / 6
6 / 6
6 / 6
6 / 6
The Woods
The Woods
The Woods
The Woods
The Woods
The Woods
facebook sharing button facebook