Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
15/2/2023
share

Աղբն այրում են ․ ահազանգ

«Աղբ թափելն ամոթ է» նախաձեռնության հիմնադիր Հակոբ Միկոյանը տեսանյութ է հրապարակել՝ բարձրաձայնելով ՀՀ ճանապարհներին այրվող աղբի մասին։ Նա տեսանյութում ասում է․ «Աղբը հավաքել են ճանապարհի եզրից ու չեն տեղափոխում՝ խնայելով տրանսպորտի ծախսերը, տեղում վառում են՝ փչացնելով նաև հողակտորը»։ Ավելացնում է, որ ամբողջ ՀՀ ճանապարհներին նույն բանն է կատարվում։

Նա նաև հղում է արել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը և նախարար՝ Գնել Սանոսյանին, նշելով, որ այդ ամենի համար պատասխանատու անձինք կան հաստատ։ «Ովքե՞ր պետք է վերահսկեն տվյալ պրոցեսը։ Եթե չի վերահսկում, նշանակում է կոռուպցիոն սխեմայի մեջ իրենք էլ են խառը»։

facebook sharing button facebook