Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
13/2/2023
share

«Դատարկախոսությունների փոխարեն պետք է պահանջել բոլոր շենքերի սեյսմակայության և վիճակի ստուգումը․․․»․ Օլեգ Դուլգարյան

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ ղեկավար Օլեգ Դուլգարյան ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժով պայմանավորված ինչ կարծիք ասես չի լսել հայ հասարակությունը այս օրերի ընթացքում։

Հատկապես դեգեներատ մտքերի պակաս չկար ու այդ ամենին անդրադառնալ իմաստ էլ չկա, բայց նույն համատեքստում մի շատ կարևոր հարց կա, որը հայ հասարակությունը անտեսում է։

ՀՀ-ում հիմնականում ԽՍՀՄ-ի ժամանակի շենքերն են, դրանց «Ամրությունը» մենք տեսել են 88-ի երկրաշարժի ժամանակ, ու բնական է, որ սովետական համատարած կոռուպցիայի պայմաններում , «Սովետը լեշա ով չուտի էշա» կարգախոսի ներքո որակյալ շենքեր քիչ են կառուցվել, դրան գումարեք այդ շենքերի բնական մաշվածությունը և անտեսվածությունը վերջին երեսուն տարիների ընթացքում։ Անտեսվածությունը բառի բուն իմաստով, օրինակ Ալավերդի քաղաքի այն շենքում որտեղ ես եմ վարձով ապրում, նկուղում շարունակաբար ջուր է թափվում ու կարծես թե պատասխանատու մարմին էլ չկա այդ խնդիրը լուծելու համար ու այդպիսի շենքերը շատ են հավանաբար։ Այստեղ սեյսմակայունության մասին խոսելը ավելորդ է ուղղակի։

Նորակառուց շենքերի մասին ևս տագնապած պետք է խոսեմ, ես չեմ հավատում, որ տասնամյակներ կոռուցպիայի մեջ թաղված պետության մեջ որակյալ շենքեր կարող են կառուցվել, նույն տրամաբանության մեջ ինչպես այդ տասնամյակների ընթացքում տուժեց մեր բանակաշինությունը։

Այդքանով հանդերձ, մեր շենքերի վիճակը ու սեյսմակայունությունը այս տարիներին գնահատվել է արդյոք, չգիտեմ ես նման բան չեմ լսել իսկ եթե ինչ որ մեկը պնդի, որ եղել է ապա միևնույնն է այդ գնահատման նկատմամբ վստահություն տածելը ավելորդություն կլինի։

Հայկական լեռնաշխարհում բոլոր դարերում ակտիվ երկրաշարժեր են եղել ու շարունակելու են լինել ու «Աստծո պատիժը» այստեղ կապ չունի։

Դատարկախոսությունների փոխարեն պետք է պահանջել բոլոր շենքերի սեյսմակայության և վիճակի ստուգումը, գնահատումը և լուրջ մարմին պետք է ձևավորել այդ ուղղությամբ։ Ավելի լավ է քաղաքացուն ասել, գնա մի խրճիթ սարքի քո հանդում ապրի անվտանգ, քանզի քո շենքը վաղը կարող է քո գլխին փլվել քան այդպես անորոշության մեջ այն շարունակի ապրել «Ինչ պատահի ինձ կշրջանցի» սնահավատությամբ։

Իսկ ինչ կարող է պատահել մեր բնակավայրերի ու մասնավորապես քաղաքների հետ երկրաշարժի դեպքում, գոնե հիշողության սկզբունքով պետք է որ լավ պատկերացնենք»։

facebook sharing button facebook