Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
11/1/2023
share

Ալավերդու աղբավայրում հրդեհ է, ծուխը պատել է տները (տեսանյութ)

Լոռու մարզի Ալավերդի խոշորացված համայնքի Մադան թաղամաս տանող ճանապարհին գտնվող կենցաղային թափոնների աղբավայրը երեք օր շարունակ այրվում է։ Հրդեհը մինչ այսօր մեկուսացնել չի հաջողվել։ ԱԻՆ Ալավերդու հրշեջ-փրկարարական ջոկատը երկու օր շարունակ փորձել է մարել կրակը, բայց ապարդյուն։

Սահմանվել է շուրջօրյա հերթապահություն՝ հրդեհի ընդլայնումը վերահսկելու նպատակով։ Ալավերդու կոմունալ տնտեսության մասնագետները ենթադրում են, որ ձմռան այս եղանակին աղբավայրում հրդեհի բռնկման պատճառը կարող է լինել բնակիչների վառարանների մնացորդները։

Մադան թաղամասի բնակիչներն էլ նշում են, որ աղբի ինքնայրումից բռնկումներ պարբերաբար տեղի են ունենում՝ բողոքելով տարածվող  գարշահոտից։ 

Հրդեհը մարելուց հետո կրկին աղբավայրը հողով կծածկվի,- նշում է Ալավերդի համայնքի կոմունալ տնտեսության ճարտարագետ Էդիկ Էվոյանը։

Աղբավայրը զբաղեցնում է 4,6 հա հողատարածք, սպասարկում է ներկայիս Ալավերդի և Թումանյան խոշորացված համայնքները։

Դեռ երեք տարի առաջ բռնկված հրդեհից հետո հողային ծածկույթ է լցվել աղբավայրի վրա , որը Մ-6 միջպետական ճանապարհի վերանորոգումից ավելացած հողային զանգվածից է օգտագործվել։

Ըստ Ալավերդու համայնքապետ Արկադի Թամազյանի՝ խնդրի լուծումը աղբի տեսակավորումն է։

 

facebook sharing button facebook