Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
26/12/2022
share

Մոտկորի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են

Լոռու մարզի Թումանյան համայնքի Մոտկորի 6 գյուղերն իրար ու գլխավոր մայրուղուն կապող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքերը մեկնարկել են։ Այս մասին հայտնում է Ահնիձոր զարգացման հիմնադրամի տնօրեն Հայկ Մաթևոսյանը։

«Տեխնիկան Մարցի վարչական տարածքում է։ Տրակտորավարի հետ խոսեցի և հավաստիացրեց,որ ճանապարհի հիմնանորոգումն արդեն սկսում են։ Փոսալցումներն արդեն առարկայական են, Մարցից Ահնիձոր ճանապարհին երևում է, որ աշխատանքներ են արվել և հարթեցրել են ճանապարհը, այսինքն սա հերթական փոսալցումները չեն»,- հայտնում է նա ֆեյսբուքում հրապարակված տեսանյութում։

Նա իր ուրախությունն է հայտնել այդ առիթով․ «Համոզված եմ, բոլորս ենք ուրախ այս առիթով, աշխատանքներին կհետևենք»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ սեպտեմբերի 12-ին Մոտկորի բնակիչները բողոքի ցույց էին արել ու փակել ճանապարհը, այդ կերպ իրենց բողոքն արտահայտելով ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները չսկսելու վերաբերյալ։

facebook sharing button facebook