Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
23/2/2023
share

Ամուլսար՝ արդարությունը միևնույնն է հաղթելու է․ Օլեգ Դուլգարյան

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը Ամուլսարի շահագործման հետ կապված գործընթացների հետ կապված գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։ Նա գրել է․«Ամուլսարի շուրջ տեղի ունեցողը չի զարմացնում, ավելին վստահ էինք որ այդպիսի գործընթացներ են տեղի ունենալու, քանզի անցյալ տարի եթե հիշում եք պայքարում էինք ընդերքի մասին օրենսգրքում այն փոփոխությունների դեմ, որոնք հատուկ օրակարգ էին բերվել նրա համար որպեսզի հնարավոր լինի անել այն ամենը ինչը հիմա կատարվում է։

Առհասարակ ժամանակն էլ շատ հարմարավետ է Ամուլսարի հանքի գործընթացի առաջխաղացման համար, փոփոխված ընդերքի մասին օրենսգիրք՝ համապատասխան ընծա ենթակետերով, բարոյահոգեբանական ծանր վիճակ հասարակության շրջանում, անվտանգության հետ կապված կարևոր հարցեր, թիրախավորվող բնապահպաններ։

Այս իրավիճակը նպաստում է, որպեսզի հասարակության թիկունքում որոշումներ և քայլեր իրականացվեն, որոնք ժողովրդավարության հետ աղերս չունեն, քանզի ժողովորդավարությունը պահանջում է հարգել և ապահովել տարիներ շարունակ իրենց մաքուր և առողջ շրջակա միջավայրում ապրելու իրավունքի համար պայքարած հազարավոր քաղաքացիների իրավունքների իրացումը։

Մանիպուլյացիոն ելույթների, հոդվածների և այլ գործիքակազմերի պակաս չի եղել այս ընթացքում, որպեսզի թիրախավորեն սեփական իրավունքների համար պայքարելու արժեքները և այդ արժեքները կրող մարդկանց։

Բոլոր այն պատասխանատուները, ովքեր հաշվի չեն առնում սեփակական ժողովրդի կամքը և կամարտահայտումը պատասխան են տալու վաղ թե ուշ, ուղղակի դրանից որևէ օգուտ չկա, դրանով սարը էլ հետ չես բերելու, առողջությունը հետ չես բերելու, բնությունը հետ չես բերելու։

Սեփական իրավունքի համար պայքարող քաղաքացին մենակ չի մնալու իր պայքարում, դրա հույսը մի ունեցեք, և արդարությունը միևնույնն է հաղթելու է»։

 

facebook sharing button facebook