Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
Համայնքային հիմնախնդիրներ
31/12/2021
share

Ալավերդուն տոնական տեսք հաղորդեցին մի խումբ երիտասարդներ

Ալավերդի քաղաքի ավագանու որոշմամբ այս տարի քաղաքի տոնական ձևավորումներ չեն արվել:  Գումարը, որը նախատեսված էր տոնական միջոցառումների և ձևավորման համար, համայնքը ուղղել է զոհվածների ընտանիքներին: Համայնքապետարանից մեկնաբանում են, որ նման որոշում է ընդունվել՝ հաշվի առնելով նաև բնակչության մեծամասնության կարծիքը:
Ալավերդի քաղաքում ամանորյա տոնական մթնոլորտ ստեղծելու նպատակով մի խումբ երիտասարդներ նախաձեռնեցին զարդարել Սարահարթի հրապարակի տոնածառը:
Խոսրով Դուլգարյանը որոշեց համախմբել երիտասարդներին տոնածառը զարդարելու գաղափարի շուրջ: Հայտարարություն տեղադրելով իր սոցիալական էջում, կոչ արեց ցանկացողներին միանալու այս նախաձեռնությանը՝ իրենց հետ խաղալիքներ, լույսեր բերելով:
«Սրանով ալավերդցին ցույց տվեց, որ ինքը պահանջատեր քաղաքացի է ու բոլորը համախմբվեցին մի նպատակի շուրջ, ինչը հիանալի է», - նշում է Խոսրովը:
Նանե Բեժանյանը նույնպես միացել է այս նախաձեռնությանը. «Որոշեցինք Սարահարթ թաղամասի հրապարակի տոնածառը զարդարել մեր սեփական միջոցներով, նաև՝ թաղամասի բնակիչների օգնությամբ, որպեսզի մի փոքր տոնական շունչ հաղորդենք մեր քաղաքին», -ասում է Նանեն:
Երիտասարդները մտածում են, որ կյանքը շարունակվում է, և պետք է հաղթահարել  հետպատերազմյան ապրումները և դուրս գալ ծանր հոգեվիճակից՝ միշտ հիշելով պատերազմում իրենց կյանքը զոհած մեր հերոսներին:

cvmedia.am Քաղաքացիական լրագրող Սոնա Խլոպուզյան

5

6 / 6
6 / 6
6 / 6
6 / 6
6 / 6
6 / 6
6 / 6
The Woods
The Woods
The Woods
The Woods
The Woods
The Woods
The Woods
facebook sharing button facebook