Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
Համայնքային հիմնախնդիրներ
01/12/2021
share

Մ 6-ի հիմնանորոգման ընթացքը բողոքի ալիք է բարձրացնում

 Երեկ ֆեյսբուքյան օգտատեր Վահե Աղամյանը իր էջում Մ6 մայրուղու վերանորոգման աշխատանքներ իրականացնող, բայց այլևս չաշխատող տեխնիկայի նկարն էր հրապարակել  և կից գրառում կատարել․ «Ապրեք լավ աշխատեցիք, կարող եք մի քանի ամիս հանգստանալ։ Քանի օր է տեսանելի աշխատանք չի արվում, ժողովուրդ ջան պատրաստվեք պայքարի․ հնարավոր է ակցիաներ անենք»։
  Հիշեցնենք, որ Մ6 մայրուղու՝ Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են 2016 թ․ սեպտեմբերից։ Առաջին փուլում վերանորոգվել է ճանապարհի Վանաձոր-Թումանյան հատվածը, որը շահագործման է հանձնվել 2018 թ․ դեկտեմբերի 24-ին։ Երկրորդ փուլի՝ Թումանյան-Բագրատաշեն հատվածի հիմնանորոգման աշխատանքների մեկնարկը տրվել է 2018 թ․ մայիսին և նախատեսվում էր ավարտել 2020 թ․ նոյեմբերին։ Շուտով 2022 թ․է, բայց շինարարության ավարտը դեռ չի երևում։ 
  Շարունակաբար ձգձգվող ճանապարհաշինարարությունը բնակիչների ու հատկապես վարորդների դժգոհությունն է հարուցում, ովքեր դժգոհում են իրենց կրած սոցիալական ու տնտեսական վնասներից։ Մասնավորապես այն, որ չավարտվող շինարարության պատճառով ավելի հաճախ են մեքենաները վերանորոգման տանում։  
 Աղբյուրը՝ https://www.facebook.com/photo/?fbid=4698305650262834&set=a.107328246027287

44

facebook sharing button facebook