Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
Համայնքային հիմնախնդիրներ
25/11/2021
share

«Քաղաք-ուրվականը»․ Դաստակերտ

Դատարկ փողոցներ, կիսավեր արտադրական շինություններ, լքված տներ․ երբեմնի աշխույժ ու բանուկ Դաստակերտ քաղաքն այժմ «քաղաք-ուրվական» անվանումն է ստացել։
Դաստակերտը Հայաստանի ամենափոքր քաղաքներից է, գտնվում է Սյունիքի մարզում, Սիսիան խոշորացված համայնքի կազմում է: Քաղաքը ձևավորվել է 1950-ական թվականներին, երբ այստեղ կառուցվել են պղնձամոլիբդենային կոմբինատը, հետո նաև՝ բժշկական գործիքների գործարանը:
Երբեմնի 4 հազար բնակիչ ունեցող քաղաքում այսօր ընդամենը 300 մարդ է ապրում:
1975 թ․, երբ իրար հետևից փակվեցին պղնձամոլիբդենային կոմբինատն ու բժշկական սարքավորումների գործարանը բնակիչները սկսեցին հետզհետե լքել քաղաքը։ Կեցության համար այլ պայմաններ ու միջոցներ չկային։ Վարելահողերի ու արտովայրերի բացակայության պատճառով հնարավոր չէր զբաղվել նաև գյուղատնտեսությամբ։ Քաղաքում հիմա հիմնականում թոշակառուներն ու նպաստառուներն են մնացել։  
93-ամյա Նիկոլայ Ստեփանյանը եռահարկ շենքի միակ բնակիչն է, ով քաղաք եկող հատուկենտ հյուրերին պատմում է Դաստակերտի երբեմնի աշխույժ կյանքի մասին ու ցույց տալիս Դաստակերտի մասին գիրքը, որտեղ նաև իր մասին է գրված՝ որպես առաջատար բրիգադիր։ Ասում է՝ ժամանակին այստեղ ամեն ինչ կար, հիմա նույնիսկ խանութ չկա։

Դաստակերտի վարչական ղեկավար Նաիրի Ֆիլոսյանը նշում է՝ հնարավոր է քաղաքի զարգացման այլընտրանք լինի, օրինակ զբոսաշրջությունը զարգացնել, սակայն անհրաժեշտ ենթակառուցվածներ չկան։ Դրա համար ցանկանում է, որ հանքը կրկին շահագործվի, որ երիտասարդները հետ վերադառնան։
Չնայած, որ 1975 թվականից հանքը չի շահագործվում, սակայն հանքարդյունաբերության բացասական հետևանքները դեռ առկա են՝ վտանգավոր հանքարդյունաբերական թափոններ, լցակույտեր։ Պոչամբարը գտնվում է քաղաքի ներքեւի հատվածում, որտեղով հոսում է Այրի գետի վտակներից մեկը: Պոչամբարը չի ռեկուլտիվացվել և թունավոր նյութերը խառնվելով ջրերին հոսում են մինչև Տոլորի ջրամբար։ «Եվ 1975 թ․ սկսած՝ քրոնիկ թունավորում են մեր ջրային թանկարժեք պաշարները: Ինչո՞ւ թանկարժեք, որովհետեւ Տոլորսի ջրամբարը կառուցված է էներգետիկ եւ ոռոգման նպատակներով»,- ասում է «էկոլուր» ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը։
Ըստ Նաիրի Ֆիլոսյանի՝ 2000-ական թվականներին այդ հարցով դիմել են կառավարությանը, բայց արդյունք չեն ստացել։ Ասում է՝ ծրագիր կար, որ առանձին ջրանցք պիտի կառուցվեր, որպեսզի գետը պոչամբարի միջով չհոսեր, բայց այդպես էլ ոչինչ չարվեց։ Իսկ պոչամբարի հարցով այժմ որևէ պատասխանատու չկա, քանի որ խորհրդային տարիներին գործունեություն ծավալած ընկերությունն այժմ գոյություն չունի։
2012թ., «Մոլիբդենի Աշխարհ» ՍՊԸ-ն պետության հետ Դաստակերտի հանքի ընդերքօգտագործման պայմանագիր կնքեց: Սակայն ընկերությանը Դաստակերտում միայն պաշարների հետախուզական աշխատանքներ կատարեց՝ չապահովելով Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքով սահմանվող ընդերքի ողջամիտ և համալիր օգտագործումը, խախտելով Օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին 6-րդ մասի պահանջները: Արդյունքում 2020թ. Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը դադարեցրեց «Մոլիբդենի աշխարհ» ՍՊԸ-ի ընդերքօգտագործման իրավունքը, որն ընկերությունը դատական կարգով բողոքարկել է:
«ԷկոԼուր» ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանի խոսքով՝ Ընկերությունը չի ապահովել օգտակար հանածոյի արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի եւ դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության եւ առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների համար նախատեսված վճարի վճարումը՝ խախտելով Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքի եւ ընդերքօգտագործման պայմանագրի պահանջները։ Ազդակիր համայնքի կարգավիճակը կորցնելով, Դաստակերտ համայնքը բավարար չափով չի օգտվել ընկերության կողմից սոցիալական աջակցության միջոցներից։
Ինգա Զարաֆյանը հավելում է՝ «Երբ պետությունը դրական եզրակացություն էր տվել «Մոլիբդենի աշխարհ» ընկերությունը, պահանջ չէր դրել, որ ընկերությունը պատասխանատվություն կրի թափոնների կառավարման համար ու պոչամբարի փակման պլան ներկայացնի: Ստացվում է, որ կարող են ինչ-որ բան արդյունահանել ու այն մի ընկերության նման դուրս գալ: Սա օրենսդրության լուրջ խախտում է: Ունենք անորոշ իրավիճակ. ի՞նչ ընկերություն պետք է գա, ո՞վ պետք է իր վրա այդ պարտավորությունը վերցնի, ոչ ոք չգիտի։ Դա կարևոր ու պարտադիր պայման է, որպեսզի ապահովվի ազդակիր բնակավայրի բնակիչների առողջությունն ու անվտանգությունը»,-ասում է Ինգա Զարաֆյանը։
«Մոլիբդենի աշխարհ»-ից հետո Դաստակերտի հանքավայրի պաշարների վերագնահատման համար հայտ է ներկայացրել «Նեյչրլ Ռիսորս Մենեջմենթ» ՓԲԸ-ն: Դաստակերտի վարչական ղեկավարն ասում է՝ մասնակցել է ընկերության ներկայացրած հայտի հանրային լսումներին, որտեղ մասնակիցները հիմնականում կողմ են եղել ընկերության գործունեությանը։
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանի խոսքով՝ շատ կարևոր է հանքարդյունաբերական համայնքներում տնտեսության այլընտրանքային զարգացման հնարավորություններ ստեղծվեն։ Ասում է՝ «Ամենատխուրը այն է, որ այս քաղաքը այլևս հետաքրքրություն չի ներկայացնում։ Ընդերքը սպառել ու հեռացել են: Որպեսզի մյուս համայնքներն էլ չարժանան Դաստակերտի ճակատագրին, անհրաժեշտ է նոր լուծումներ գտնվեն, որպեսզի մարդկանց հետ բերեն, ու որպեսզի հետագայում այստեղ հնարավոր լինի ապրել ու զարգացնել, պետք է նաև վերացնել այս քաղաքի էկոլոգիական խնդիրները»:

Օլեգ Դուլգարյանը հարց ուղղեց համայնքի վարչական ղեկավարին, թե արդյո՞ք չեն անհանգստանում հանքի բացման վտանգների, նոր պոչամբարի կառուցման ու դրա հետևանքների մասին, ինչին ի պատասխան Դաստակերտի վարչական ղեկավարը նշեց, որ  իրենց ասել են, որ պոչամբարը գործելու է շրջանառու ջրի համակարգով և վնասներ չեն լինելու։ Օլեգը Դուլգարյանը նկատեց, որ տեղյակ է, որ Հայաստանի մյուս պոչամբարները, որոնք հոսքեր են ունենում և աղտոտում են շրջակա միջավայրը, ևս գործում են շրջանառու ջրի համակարգով։ Վարչական ղեկավարը զարմացավ, ու ասաց, որ ինքը չգիտեր այդ մասին։ Ստացում է, որ հանքարդյունաբերական գործունեության հայտ ներկայացնող ընկերությունը կարող է օգտագործել տերմիններ, որոնց մասին տեղեկացված չեն տեղական իշխանությունները և վերջիններիս թվա, թե խոսքը բարձր ստանդարտների, ընդհուպ "եվրոպական" կամ "միջազգային" չափանիշների մասին է, որոնց մասին հաճախ սիրում են նշել հայտատու ընկերությունների ներկայացուցիչները։

cvmedia.am

 

10

6 / 6
6 / 6
6 / 6
6 / 6
6 / 6
6 / 6
6 / 6
6 / 6
6 / 6
6 / 6
6 / 6
6 / 6
6 / 6
6 / 6
6 / 6
The Woods
The Woods
The Woods
The Woods
The Woods
The Woods
The Woods
The Woods
The Woods
The Woods
The Woods
The Woods
The Woods
The Woods
The Woods
facebook sharing button facebook