Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
Համայնքային հիմնախնդիրներ
22/11/2021
share

«Նահատակ» պոչամբար․ թունավոր ժառանգություն սերունդներին

«Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ն գործունեության ընթացքում Ախթալա համայնքում ձևավորվել են 3 պոչամբարներ՝ «Նազիկ», «Պահեստի ձորի»/պահուստային/ և «Նահատակ»։ «Նահատակ» պոչամբարը` 3,2 մլն․խմ նախագծային հզորությամբ և 13,7 հա մակերեսով, գտնվում է Մեծ Այրում և Ճոճկան համայնքների միջև։ 2010 թվականից պոչամբարը վերաշահագործվել է: 2016թ. «Ախթալայի ԼՀԿ»-ն ընդլայնել է պոչամբարի տարածքը՝ կառուցելով 8 մ բարձրությամբ պատվար, սակայն պոչամբարի ընդլայնումը շարունակվում է մինչ օրս:
«Մեր հանքարդյունաբերության ոլորտում աշխատող ընկերությունները մի խնդիր ունեն, նրանք անընդհատ փորձում են մեծացնել արտադրության ծավալները, որը կոչվում է էքստենսիվ հանքադյունաբերություն։ Այսինքն, նրանք չեն փորձում նոր տեխնոլոգիաներ ներդնել, ավելի շատ ուզում են կորզել, շատ ու շատ հանքանյութ են մշակում, հետևաբար՝ շատ թափոն են կուտակում։ Բոլոր պաչմաբարները սահմանափակ տարածք են զբաղեցնում, օրինակ սա 14 հա է, էլ որտե՞ղ պետք է լցվի։ Պոչամբարի 1 խմ-ի տարեկան պահպանման ծախսը 0,4 դոլար է: Ոչ ոք չի ուզում իր վրա վերցնել այդ ծախսերը, ուր մնաց՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն կրի»,-ասում է «ԷկոLուր» ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը։ Հավելում, որ ընկերությունները պետք է հանքարդյունաբերությանը զուգահեռ անվտանգության միջոցառումներ իրականցեն, կատարեն ռեկուլտիվացիա, խախտված հողերի վերականգնում։ Սակայն Հայաստանում ոչ մի ընկերություն այդպես չի անում, քանի որ ընկերություններին պաստախանատվության ենթարկելու համապատասխան օրենսդրություն չկա։
«Նահատակ» պոչամբարի անմիջական հարևանությամբ բնակելի տներ են, որի բնակիչները ամենօրյա ռեժիմով ենթարկվում են պոչամբարի վնասակար աղդեցությանը։
Ինգա Զարաֆյանը հավելում է՝ կապարի նույնիսկ շատ փոքր քանակությունը բերում է ծանր հիվանդությունների, դա միանգամից չի արտահայտվում, բայց այստեղ ապրող մարդիկ անընդհատ ենթարկվում են պոչամբարների վնասակար ազդեցությանը, խմում են այստեղի ջուրը, օգտագործում այս հողի վրա աճեցված միրգը։
2015 թվականին Հայաստանի Ամերիկյան համալսարանը Ախթալա քաղաքի երեխաների արյան փորձաքննությամբ պարզել է, որ ծանր մետաղները երեխաների արյան մեջ գերազանցում են նորման բազմաթիվ անգամներ:
Դրանից առաջ, 2014 թ․, քիմիկոս Սեյրան Մինասյանը փորձաքննության է ենթարկել Մեծ Այրումում աճեցված դեղձը և պարզել, որ դրանց մեջ ծանր մետաղների առկայությունը գերազանցում է նորման բազմաթիվ անգամներ:
2018-2021 թվականներին «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի, «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի և քիմիական անվտանգության հարցերով զբաղվող չեխական «Առնիկա» կազմակերպության համագործակցությամբ Մեծ Այրումում և Ախթալայում, հողերում, միրգ-բանջարեղենում և մարդու օրգանիզմում իրականացվել են հետազոտություններ։ Պարզվել է, որ ինչպես Դեբեդ գետի նստվածքներում, այնպես էլ հողի մեջ բարձր է պղնձով, ցինկով, կապարով ու մկնդեղով աղտոտվածությունը։ Որոշ փորձանմուշներում սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցում է տասնյակ անգամներ։
Ախթալա խոշորացված համայնքի բնակիչներից վերցված կենսանմուշներում հայտնաբերվել է մկնդեղի առկայություն՝ 6-58 մկգ/գ կրեատինինի սահմաններում:
Ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են հենց Նահատակի պոչամբարի հարևանությամբ ապրող երեխաների շրջանում:
Ախթալա, Ճոճկան, Քարկոփ և Նեղոց բնակավայրերի տարածքներում աճեցված գյուղմթերքներում սնդիկ հայտնաբերվել է մշակաբույսերի 5 նմուշներում։ Կադմիում հայտնաբերվել է գյուղմթերքի բոլոր նմուշներում։
Այս հետազոտությունները հիման վրա Մեծ Այրում և ճոճկան գյուղերի 70 բնակիչներ դիմել են դատարան առողջությանը պատճառված վնասի փոխհատուցման պահանջով։
«Այստեղ կա կոնկրետ պահանջատիրություն, առաջինը, որ պետք է ռեկուլտիվացվի պոչամբարը, երկրորդ՝ այստեղի բնակիչները պետք է փոխհատուցվեն իրենց կրած սոցիալական, առողջապահական վնասների համար: Բայց ամենակարևորը՝ մեր պետությունը պետք է ահապաղ միջոցներ ձեռնարկի, որպեսզի համայնքի բնակիչների շահերն ու իրավունքները պաշտպանված լինեն, որովհետև այս պահին օրենսդրությունը իր բոլոր բաղադրիչներով գործում է միայն ի շահ հանքարդյունաբերողի։ Եվ ամենակարևորը՝ ազդակիր համայնքների ՏԻՄ-երը պետք է շատ լուրջ վերաբերվեն այս խնդիրներին, ներդնեն իրենց համայնքներում սոցիալ-էկոլոգիական քաղաքականություն՝ համայնքի բնակիչների սոցիալական, էկոլոգիական, առողջապահական իրավունքները պաշտպանելու և համայնքներում այլընտրանքային զարգացման ուղղություններ տալու համար»,-ասում է «Համայնքային համախմբան և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը։  
Բնապահպան-իրավաբան Նազելի Վարդանյանը օրենքի խախտում է որակում այն, որ պոչամբարները գտնվում են բնակավայրի տարածքում։
 «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին օրենքում գրված է, որ գնահատման և փորձաքննության ընթացքում գնահատվում է մարդու առողջության վրա ազդեցությունը։ Բայց, ըստ էության, չի գնահատվում, որովհետև նախ Շրջակա միջավայրի նախարարությունն այդ ռեսուրսներն ու մասնագետները չունի, որ գնահատի, երկորդ, դա առողջապահության գործն է։ Պետք է կատարվի ոչ թե ՇՄԱԳ օրենով, այլ «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության մասին» օրենքով»։
Նահատակի պոչամբարը պետք է ռեկուլտիվացվեր 2019 թվականին, սակայն այն ոչ միայն չի ռեկուլտիվացվել, այլ շարունակում է թափոններ կուտակել։ Արդեն իսկ այդ պոչամբարի տակ է մնացել Մեծ Այրումի խմելու ջրի բնական աղբյուրները։
ԷլոԼուր-ից տեղեկանում ենք, որ «Նահատակ» պոչամբարի կռեկուլտիվացվի մինչև 2023 թ․։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ը ԲՓ 0132-21 դրական փորձաքննական եզրակացություն է տվել «Նահատակ» պոչամբարի ռեկուլտիվացման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությանը:
Փորձաքննությանը դրական եզրակացություն է տրվել մի շարք փորձաքննական պահանջների պարտադիր կատարման պայմանով, որի մեջ չի մտնում սակայն այն, որ Դեբեդ գետի ջրերը արտադրական կեղտաջրերով աղտոտման դեպքում ինչ միջոցներ են ձեռք առնվելու կամ արդեն իսկ առկա աղտոտվածությունը ինչպես է վերացվելու։ Անդրադարձ չկա նաև բնակչության առողջությանը պատճառված վնասի փոխհատուցման մասին։

7

6 / 6
6 / 6
6 / 6
6 / 6
6 / 6
6 / 6
6 / 6
The Woods
The Woods
The Woods
The Woods
The Woods
The Woods
The Woods
facebook sharing button facebook