Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
Համայնքային հիմնախնդիրներ
12/11/2021
share

354 կուրթանցիներ՝ ընդդեմ Ձորագետի վրա ՀԷԿ-ի կառուցման նախագծի

Լոռու մարզի Գյուլագարակ խոշորացված համայնքի Կուրթան բնակավայրի բնակիչները ստորագրահավաքով դիմել են Գյուլագարակ խոշորացված համայնքի ղեկավարին Ձորագետի վրա ՀԷԿ-ի կառուցման ծրագրի վերաբերյալ բացասական եզրակացություն ներկայացնելու պահանջով:
«Մենք` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գյուլագարակ խոշորացված համայնքի Կուրթան բնակավայրի բնակիչներս, դեմ ենք Ձորագետի վրա «Լոռվա ամրոց»  ՍՊԸ կողմից ՀԷԿ-ի կառուցմանը։
Պահանջում ենք Գյուլագարակ խոշորացված համայնքի տեղական ինքնակառավարման մարմիններից պաշտպանել համայնքի բոլոր բնակիչների, այդ թվում Կուրթան բնակավայրի բնակիչների օրինական շահերն ու իրավունքները ու օրենքով սահմանված կարգով կասեցնել գործընթացը՝ ներկայացնելով բացասական եզրակացություն Ձորագետ գետի վրա ՀԷԿ կառուցման վերաբերյալ «Լոռվա ամրոց» ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀԷԿ-ի կառուցման նախագծին»,- նշել են բնակիչները:
Ստորագրահավաքին միացել է 354 բնակիչ, գործընթացը շարունակվում է:
Հիշեցնենք, Լոռու մարզի Գյուլագարակ խոշորացված համայնքի Կուրթան բնակավայրում «Լոռվա ամրոց» ՍՊԸ-ի նախաձեռնությամբ նոյեմբերի 8-ին տեղի ունեցան հանրային լսումներ «Լոռիբերդ» փոքր հիդրոէլեկտրակայանի (ՀԷԿ) կառուցման նախագծի վերաբերյալ:
Հասարակության հետ հանդիպումը անցավ բավական թեժ:

 

 

9

facebook sharing button facebook