Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
Համայնքային հիմնախնդիրներ
12/11/2021
share

Տոքսիկ նյութերի բարձր պարունակություն Ալավերդիում արտադրված հավկիթներում

Պրահայի քիմիական-տեխնոլոգիական համալսարանում (UCT) իրականացված վերլուծության արդյունքների համաձայն՝ Ալավերդուց վերցված ձվերն աղտոտված են դիօքսինով և դիօքսինանման այլ նյութերով՝ պոլիքլորացված դիֆենիլներով (ՊՔԴ)։
2021թ. նոյեմբերի 11-ին Տյանցզինում (Չինաստան) պոլիքլորացված կայուն օրգանական միացությունների վերաբերյալ միջազգային 41-րդ կոնֆերանսում Ալավերդի քաղաքում սննդամթերքի՝ դիօքսիններով աղտոտման խնդիրը ներկայացրել է «Առնիկա» չեխական բնապահպանական կազմակերպության ներկայացուցիչ Վալերիա Գրեչկոն, ով ներկայացրել է հանքարդյունաբերության ազդեցության տակ գտնվող տարածքների քիմիական աղտոտվածության վերաբերյալ զեկույցը:
Հետազոտությունները կատարվել են 2018-2020 թթ., փորձանմանուշները վերցվել են Ալավերդի քաղաքից, Ախթալա խոշորացված համայնքի Մեծ Այրում գյուղից և Երևանի մթերային խանութից:  
Դիօքսինների և այլ ՊՔԴ-ների մակարդակը գերազանցել է անվտանգ մակարդակը Ալավերդիում և նրա շրջակայքում հավերի ձվերում։
Դիօքսինի և ՊՔԴ-ների ամենաբարձր մակարդակն Ալավերդիից վերցված ձվերի նմուշներում չափահաս տղամարդու դեպքում գերազանցել է 457%-ով, իսկ 10 տարեկան երեխայի դեպքում՝ 915%-ով:
Մեծ Այրում գյուղից և Երևանի մթերային խանութից վերցված ձվերում դիօքսինների մակարդակը մեծահասակի համար կազմում էր նորմայից համապատասխանաբար՝ 23% և 3%, իսկ 10 տարեկան երեխայի համար՝ 46% և 6%:
Վալերիա Գրեչկոն շեշտել է, որ դիօքսինով աղտոտման աղբյուրն Ալավերդու պղնձաձուլական գործարանն է, քանի որ ձվերում դիօքսինների մակարդակը ձեռնարկության տարածքից հեռանալուն զուգահեռ նվազում է: Չնայած նրան, որ 2018թ-ից Ալավերդու գործարանը չի աշխատում, շրջակա միջավայրում նույնիսկ 2020թ. առկա են կայուն օրագանական միացություններ:
ԷկոԼուրի տվյալներով՝ դիօքսինները և այլ պոլիքլորացված բիֆենիլները բարձր տոքսիկայնություն ունեցող նյութեր են, որոնք կուտակվում են կենդանի օրգանիզմներում սննդի շղթայով տեղաշարժման ընթացքում։ Մարդու օրգանիզմից ՊՔԴ-ների հեռացման շրջանը տևում է մի քանի ամսից մինչև 15 տարի:

 

12

facebook sharing button facebook