Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
Համայնքային հիմնախնդիրներ
06/11/2021
share

Սյունեցիներն ասում են ջուրն աղտոտված է, ԶՊՄԿ-ի աշխատակիցները` հակառակն են պնդում

«Կեղտոտ ջուր է, բերքը փչացնում է,դրանով ենք ապրում,պոչամբարը խառնվում է ոռոգման ջրին,էն հոտը որ մենք ենք շնչում, քամին որ գալիս է փոշին կիտվում է․․․մի քանի անգամ բողոքել ենք,ոչ ոք մեզ չի լսում։ Գյուղում պտղատու ծառերը չորանում են։Մեր ապրուստի միակ միջոցն էլ այգին է,որ չմշակենք ինչպես կապրենք։Գյուղը որևիցե փոխհատուցում չի ստանում,անվերջ խոստումներ են,իսկ գյուղացին միայն տուժում է. »-իր դժգոհությունն է առտահայտում Սյունիք գյուղի բնակիչ Շահում Հարությունյանը, ով պնդում է, որ  Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործունեության հետևանքով աղտոտվում է շրջակա միջավայրը։ Արտադրական ջրերը լցվում են գետը։ Գյուղացիներն էլ հաճախ ջրի սակավության պատճառով  հենց գետի ջրով են այգիները ոռոգում։
Զանգեզուրի պղնձամոլիբդեն կոմբինատի աշխատակիցներն էլ իրենց հերթին պնդում են, որ կոմբինատը չի աղտոտում գետը և գյուղացու մտավախությունը անտեղի է։ Կոմբինատի մասնագետների  վստահեցմամբ, կոմբինատից բաց թողած ջրերը մաքրվում՝  նոր  են բաց  թողնվում:

Սյունիք բնակավայրը Կապան խոշորացված համայնքի կազմում է։ Բնակիչներն ասում են, որ համայնքը բազմաթիվ խնդիրներ ունի` բնապահպանական, առողջապահական և սոցիալական, սակայն պետական մարմինները իրենց բողոքներն անպատասխան են թողնում։  
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տվյալներով դեռ 2007 թ. ՀՀ բնապահպանության նախարարությանն է ներկայացվել կենտրոնի գիտական ուսումնասիրությունները, համաձայն որի ՝ Սյունիք համայքնում աղետալի իրավիճակ է   հողի, ջրի, գյուղմթերքների` հանքարդյունաբերության թափոններին բնորոշ  տոքսիկ ծանր մետաղներով` սնդիկով, կադմիումով, պղինձով, ցինկով աղտոտվածության առումով:  Իսկ Կապան քաղաքով անցնող Ողջի գետը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության մոնիթորինգի կենտրոնի տվյալներով, 5-րդ աստիճանի աղտոտվածություն ունի, որը համարվում է աղտոտվածության ամենաբարձր աստիճանը:


Քաղաքացիական լրագրող` Անահիտ Դավիթավյան
 

30

facebook sharing button facebook