Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
Համայնքային հիմնախնդիրներ
29/9/2021
share

Ալավերդու համայնքապետարանը հայտնում է․ Աշխատանքի հնարավորություն 18-35 տարեկան բնակիչների համար

Ալավերդու համայնքապետարանն իր ֆեյբուքյան էջում հայտարարություն է տարածել, ըստ որի ալավերդցի 18-35 տարեկան բնակիչների համար աշխատանքի հնարավորություն է ստեղծվում։

Համայնքապետարանի տարածած հայտարարության համաձայն՝ արդեն տևական ժամանակ է համայնքի ղեկավարը բանակցություններ է վարում «Էյ Դի Էմ Դայմոնդս» ՍՊԸ-ի ղեկավարության հետ, ովքեր ցանկանում են ներդրում կատարել համայնքում, մասնավորապես՝ ադամանդի գործարան բացել։

Նախատեսվում է, որ ընկերությունն Ալավերդիում կստեղծի մինչև 700 աշխատատեղ և իր միջոցներով 3-4 ամիս շարունակ կանցկացնի դասընթացներ, որոնց շնորհիվ կպատրաստվեն ադամանդի նիստավորման մասնագետներ։

Ցանկացողները իրենց ինքնակենսագրականները կարող են ուղարկել Ալավերդու համայնքապետարանի էլեկտրոնային հասցեին (alaverdimunicipality@gmail.com) կամ զանգահարել 0253 2 41 00, հեռախոսահամարով։

 

13

facebook sharing button facebook