Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
15/8/2025
share

Օրենքը խախտելով՝ Փամբակի համայնքապետն ընդհատել է Քարաբերդի լսումները (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Օգոստոսի 13-ին Քարաբերդում լսումները դարձյալ թեժ էին, ինչպես նախորդ լսումներին։ Սա տարբեր ընկերությունների կողմից հրավիրված թվով 12-րդ լսումներն էին՝ անցած 4 տարիների ընթացքում։ Լսումների վայր էին ժամանել նաև ոստիկաններ։ Տեղում էին նաև ողջ հանրապետությունից ժամանած մեծաթիվ բնապահպաններ, ակտիվիստներ, իրավապաշտպաններ։ Փամբակի համայնքապետ Սուրեն Կոստանդյանին մեծ դժվարությամբ էր հաջողվում կառավարել լսումների ընթացքը, որն ընդմիջվում էր բնապահպանների սուր հարցադրումներով։ Ինչպես նախորդ անգամ մի խումբ ուղղորդված բնակիչներ փորձում էին գյուղի զարգացումը հանքի բացման հետ կապել ու համոզել համագյուղացիներին, բնապահպաններն ու իրավապաշտպաններըլ հակադարձում էին բնապահպանական ավելացող ռիսկերի ու վտանգների մասին։ Անսպասելի, լսումներից 1 ժամ անց,  Փամբակի համայնքապետ Սուրեն Կոստանդյանն ընդհատեց լսումներն ու լքեց լսումների վայրը՝ խուսափելով անգամ լրագրողների հարցադրումներից։ Իրավապաշտպան Լևոն Բարսեղյանի խոսքով՝ լսումներն ընդհատելը օրենքի խախտում է՝ քանի դեռ բոլոր հարցերը սպառված չեն։ Հավանաբար, Սուրեն Կոստանդյանը տեղյակ չէ և այդ ամենը վատ հետևանքների կարող է տանել։ 

Ընդհատված լսումներին հաջորդեց նաև մի խումբ իրավապաշտպանների մամլո ասուլիսը, որին փորձեցին խոչընդոտել մի խումբ քարաբերդցիներ Նոր հանքի հեռանկարը ուղիղ սպառնալիք է, որ միայն Քարաբերդին, այլև հարակից մի շարք բնակավայրերի՝ ասաց իրավապաշտպան Գևորգ Քոթանջյանը։ ՀՔԱՎ գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն էլ կարծիք հայտնեց, որ հանրային լսումները, որ ընդհատվել են օրենքի կոպիտ խախտումներով, պետք է համարվեն չկայացած, որին պիտի հետևի նաև իրավական գործընթաց, Օլեգ Դուլգարյանի դիտարկմամբ էլ եթե բնակիչներին ճնշում են, ուրեմն արհամարհում են տեղական ժողովրդավարությունը։ Արդեն Վանաձորում, խոսելով հանքի վտանգներից, Օլեգ Դուլգարյանն ասաց՝ ուղիղ գծով 1,5 կմ հեռավորությունը հանքից պիտի սթափեցնի նաև վանաձորցիներին, ովքեր ևս անմիջականորեն կրելու են բոլոր վնասները։ Հիշեցնենք՝ նախորդ լսումները Քարաբերդում հուլիսի 9-ին էին, որոնք չեղարկվել էին բնակիչների դեմ լինելու պատճառով։

Մանրամասն՝ տեսանյութում։

facebook sharing button facebook