
«Կոմպոզիտ մետալ» ՍՊԸ-ի նախաձեռնած հանրային լսումների երկրորդ կանգառը Քարաբերդ գյուղն էր։ Ընկերության ներկայացուցիչները հավաքվածներին ներկայացրին ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի Փամբակ, Քարաբերդ և Բազում բնակավայրերի տարածքներում օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրություն կատարելու վերաբերյալ իրենց ծրագրերը։ Ասացին՝ նախատեսվող գործունեությունը դասակարգվում է որպես Բ կատեգորիա, որը ենթադրում է ավելի փոքր վնասներ պատճառել բնությանը։ Այնամենայնիվ, քարաբերդցիները մտահագություն արտահայտեցին։ Ասացին՝ նախատեսվող տարածքում են գտնվում իրենց խոտհարքները, իսկ անասնապահությունը գյուղի հիմնական զբաղմունքն է ու եկամուտը։ «Մենք էդ խոտհարքներով ենք ապրում, եթե էդ տարածքն էլ հանք դառնա, ինչո՞վ ենք ապրելու»,- մտահոգություն հայտնեց գյուղի բնակիչներց մեկը։ Գուցե այս կազմակերպությունն աշխատի, ձեզ ավելի մեծ օգուտներ բերի, սոցիալական ծրագրեր իրականացվեն, մասհանումներ լինեն ռոյալիթիների տեսքով,-ասաց ընկերության ներկայայցուցիչը։ Սակայն հանքի շահագործմանը և ուսումնասիրություններ կատարելուն դեմ արտահայտվեցին նաև այլ բնակիչներ։
«Կոմպոզիտ մետալ» ՍՊԸ-ի ներկայացուցչի կարծիքով գյուղացիների մերժումը ուղղորդված է։ Ասաց՝ որոշ մարդիկ փորձում են իրենց կարծիքը պարտադրել գյուղացիներին։
