Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
10/7/2025
share

Վիճաբանություն ու քաշքշոցներ Քարաբերդում․ «Զով-Գուժ» ՍՊԸ լսումները չեղարկվել են(տեսանյութ)

Քարաբերդում նոր ոսկու հանքավայրի վերաբերյալ այս անգամ լսումներ էր նախաձեռնել «Զով-Գուժ» ՍՊԸ-ն։ Քարաբերդի վարչական ղեկավարը հենց սկզբից դեմ արտահայտվեց նոր հանքին՝ պատճառաբանելով, որ հայցվող տարածքում ուրան կա։ Իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանը հրապարակեց երկրաբանական գիտությունների դոկտոր Պետրոս Ալոյանի 201 թվականի ուսումնասիրությունը, ըստ որի Քարաբերդից հայցվող տեղանքում ուրանի պաշարներ կան։ Նախկինում բնակավայրը բազմիցս է մերժել հանքի հեռանկարն ու ընտրել կանաչ գյուղատնտեսությունն ու տուրիզմը։ Ինչո՞ւ համայնքի ղեկավարությունը հաշվի չի առնում բնակիչների կամքը, ինչո՞ւ նրանց մերժումը չի հասցնում հանքով հետաքրքրված նոր ընկերություններին՝ հետաքրքրվեց իրավապաշտպանը։

 Իրավիճակը թեժացավ ու լարվեց, երբ քարաբերդցիներն սկսեցին դեմ արտահայտվել նոր հանքին հետ կապված երկրաբանական ուսումնասիրությանը։ Վիճաբանությունը լսումների դահլիճից դուրս տեղափոխվեց։ Կրքերը գնալով ավելի թեժացան ու վերածվեցին քաշքշուկի ու վիճաբանության։ Գյուղի երիտասարդների մի մասը, որոնք, ի դեպ, Արջուտի ոսկու հանքը շահագործող «Կոմպոզիտ Մետալ» ՍՊԸ հրավիրած նախորդ բոլոր 3 լսումներին միասնական բոյկոտում ու լքում էին լսումների վայրը, այս անգամ փորձում ճնշել դեմ արտահայտվողներին։ Իրավիճակն այնքան լարվեց, որ, ի վերջո, Փամբակի համայնքապետ Սուրեն Կոստանդյանը հայտարարեց, որ լսումները չեղարկվում են։ Իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանի խոսքով՝ Քարաբերդում առաջացած իրավիճակը տեղական քաղաքականության բացակայության հետևանք է, երբ տասնյակ լսումները բավարար չեն համարվում։ Համայնքային իշխանությունները սկզբից պիտի նախաձեռնողներին ներկայացնեին համայնքի զարգացման առաջնահերթություններն ու բնակիչների մերժողական դիրքորոշումը։ Բացը օրենսդրական մակարդակում է։ Քարաբերդը պիտի ստանա անձեռնմխելիության կարգավիճակ, որպեսզի բնակավայրը առնվազն 5 տարով զերծ մնա հետագա լսումների հնարավորությունից։

Մանրամասները՝ տեսանյութում։

facebook sharing button facebook