
ՀՀ Վայոց ձորի Վայք համայնքի ավագանին երեկ՝ հունսի 4-ին, կայացած ավագանու հերթական նիստում 8 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հաստատել է «ՋԻԷՄԷՆ ԳՈԼԴ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ի կողմից Վայք համայնքի Զառիթափ բնակավայրի վարչական տարածքում հանքաքարի և կամհանքանյութի և/կամ խտանյութի վերամշակման գործարան կառուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ N53-Ա որոշման նախագիծը։
Այս հարցը ընդգրկված էր նաև 2025թ․ մայիսի 16-ին կայացած ավագանու նիստի օրակարգում, բայց ավագանին որոշեց որոշում կայացնել Զառիթափի բնակիչների հետ մեկ անգամ ևս հանդիպելուց հետո։
Երեկ կայացած ավագանու նիստի հեռարձակումից որոշ ժամանակ անց Վայքի համայնքապետարանի յութուբյան ալիքում տեղադրվեց տեսանյութ ըստ էության մինչ ավագանու նիստը Զառիթափում կայացած ՏԻՄ-բնակիչների հանդիպումից։ Հանդիպման սկզբում համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանը նշեց, թե մայիսի 13-ին կայացած հանրային քննարկման ժամանակ այլ բնակավայրերից այնքան մարդ կար ու ելույթ ունեցան, որ հերթը Զառիթափի բնակիչներին չհասավ։ եվ ինքը այս անգամ եկել է բնակիչների հետ հանդիպման, որպեսզի լսի նրանց կարծիքը։
Այն, որ հունիսի 3-ին համայնքի ղեկավարը հանդիպելու է Զառիթափի բնակիչների հետ, որևէ ծանուցում համացանցային բաց աղբյուրներում հրապարակված չէ։
Մայիսի 4-ին կայացած ավագանու նիստի ժամանակ Վայքի ավագանու անդամ Անուշ Ավագյանը նշեց, վարչական ղեկավարը զանգահարել և հրավիրել է նաև նախագին դեմ մարդկանց, բայց նրանք չեն եկել։
Հիշեցնենք, որ Եղեգնաձորի բնակիչ Հայկ Իսախանյանը բնակիչների անունից նամակով դիմել է Վայոց ձորի մարզետին ու ՇՄ նախարարին այդ նախագծին բացաասական եզրակացության տալու պահանջով։
