
2023թ․ փետրվարի 9-ին ՀՀ Կառավարության նիստի օրակարգում, չզեկուցվող հարցերի շարքում ընդգրկված «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը հավանության է արժանացել և ուղարկվել ՀՀ ԱԺ հաստատման։
Հիշեցնենք, որ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ն ՀՀ Շրջակա միջավայրի նախարարություն որոշ դիտարկումներ և առաջարկություններ էր ներկայացրել նախագծերի վերաբերյալ։

