Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
19/8/2026
share

Բանակում ինքնասպանությունների առնչությամբ կստեղծվի աշխատանքային խումբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր որոշում է ստորագրել զինված ուժերում ինքնասպանությունների և ոչ կանոնադրային հարաբերությունների հարցերի առնչությամբ համակարգային լուծումներ մշակող միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերյալ։

Աշխատանքային խումբը 3-ամսյա ժամկետում պետք է մշակի և Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնի համապատասխան առաջարկություններ:

Հիշեցնենք՝ բանակում ոչ մարտական պայմաններում զինծառայողի մահվան հերթական դեպքը արձանագրվել էր օգոստոսի 13-ին, երբ ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասերից մեկում հայտնաբերվել է զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի դին՝ հրազենային վնասվածքով։ ՊՆ-ից հայտնել էին, որ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով քննություն է ընթանում։

 

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի՝ 2026 թվականի հուլիսի 23-ին հրապարակած ուսումնասիրության համաձայն՝ տարվա առաջին յոթ ամիսներին ՀՀ զինված ուժերում արձանագրվել էր 30 զինծառայողի մահվան դեպք։ Դրանցից 11-ը պաշտոնապես համարվել էին զինվորական ծառայության հետ կապված, իսկ 19-ը՝ չկապված։

 

ՀՔԱՎ-ի տվյալներով՝ 2018-2025 թվականներին զինված ուժերում արձանագրված 511 մահերից 427-ը՝ 84 տոկոսը, եղել են ոչ մարտական պայմաններում։ 

facebook sharing button facebook