
Սոմալիում ուղևորատար ինքնաթիռը թռիչքից րոպեներ անց արտակարգ վայրէջք է կատարել:
55 ուղևոր տեղափոխող ինքնաթիռը հայտնվել է Հնդկական օվկիանոսի ափին։ Վթարի ենթարկված ինքնաթիռի 70-ամյա ուղևորը նկարագրել է ինքնաթիռում տեղի ունեցած սարսափն ու խուճապը, նախքան ինքնաթիռը դրամատիկ վայրէջք է կատարել խորը ջրում։ Բարբեախտաբար անձնակազմը և ուղևորները անվնաս են մնացել։
Երեքշաբթի օրը Starsky Aviation-ի Fokker 50 ինքնաթիռը, թռիչքից անմիջապես հետո, անհայտ տեխնիկական խնդիր է ունեցել՝ ստիպված լինելով վերադառնալ Մոգադիշոյի Ադեն Ադդե միջազգային օդանավակայան, որտեղից դուրս էր եկել թռիչքուղուց և կանգ է առել ծովափին,- հաղորդում է Reuters-ը։
Սոցցանցերում հայտնված լուսանկարներից երևում է՝ ինչպես են ուղևորները դուրս գալիս ինքնաթիռից և քայլում մակերեսային ջրերում, այն բանից հետո, երբ օդաչուն հորդորել է նրանց արագ հեռանալ՝ ելնելով հրդեհի վտանգից։
Սոմալիի քաղավիացիայի վարչությունը հայտնել է, որ ինքնաթիռում գտնվող բոլոր 55 մարդիկ տեղափոխվել են մոտակա հիվանդանոց՝ բժշկական զննության։ Ավիաընկերությունը երախտագիտություն է հայտնել օդաչուին՝ արագ կողմնորոշվելու և հանգստություն պահպանելու համար։
Ուղևոր Մոհամեդ Հուսեյն Օդովան «Ռոյթերս»-ին ասել է, որ ինքնաթիռը օդում էր ընդամենը մի քանի րոպե, երբ հրամանատարը հայտարարել է, որ օդանավը պետք է վերադառնա օդանավակայան՝ անհայտ անսարքությունների պատճառով։

