
Տվյալների պաշտպանության ժամանակակից օրենսդրության ընդունման հարցում Հայաստանի հանձնառությունը կարևոր քայլ է՝ ուղղված անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքի ամրապնդմանը և եվրոպական ու միջազգային չափանիշներին համապատասխանեցմանը։
Թվային դարաշրջանում անձնական տվյալները հիմնարար իրավունքների և ազատությունների շարունակությունն են։ Ուժեղ երաշխիքներն ու տվյալների պաշտպանության անկախ մարմնի գոյությունն էական նշանակություն ունեն ոչ միայն քաղաքացիների պաշտպանության համար, այլև վստահության ձևավորման, նորարարության խթանման և Եվրոպական միության հետ համագործակցության առաջմղման տեսանկյունից, ներառյալ՝ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացը։
Եվրոպական միությունը բարձր է գնահատում Հայաստանի իշխանությունների, քաղաքացիական հասարակության և գործընկերների ներառական ու կառուցողական ջանքերն այս բարեփոխման առաջմղման գործում։ Սակայն ընդունումը միայն սկիզբն է, արդյունավետ իրականացումն է լինելու վճռորոշ։
ԵՄ-ն մնում է Հայաստանի վստահելի գործընկերը՝ աջակցելով, որ այս իրավական ձեռքբերումը դառնա իրական պաշտպանություն անհատների համար և, որ թվային դարաշրջանում ավելի մեծ հարգանք դրսևորվի հիմնարար իրավունքների նկատմամբ։
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունը։

