
ՇՄՆ էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության Ճամբարակի տեղամասի աշխատակիցները սույն թվականի փետրվարի 9-ին Անտառամեջ բնակավայրի բնակիչ Ս.Ս.-ի տան հարակից բակում հայտնաբերել են շուրջ 1,3 խմ հաճարենի տեսակի չոր վառելափայտ:
«Ս.Ս.-ն հայտնել է, որ, առանց համապատասխան թույլտվության, սույն թվականի փետրվարի 8-ին ինքն անձամբ մասնատել է Անտառամեջ բնակակավայրի հարակից անտառում գտնվող քամատապալ 1 հատ հաճարենի տեսակի ծառի կոտրված մասը՝ իր տուն տանելու և վառելու նպատակով:
Դեպքի առնչությամբ կազմվել է համապատասխան արձանագրություն»․ ՇՄՆ

