Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
12/2/2026
share

ԲԸՏՄ-ն կասեցրել է 11 ապօրինի հորի շահագործում

ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից հայտնում են, որ ջրային ռեսուրսների պահպանությանն ուղղված վերահսկողական միջոցառումների ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում հայտնաբերել են ապօրինի ջրօգտագործման դեպքեր։

  • Արարատի մարզի Սայաթ-Նովա, Հովտաշատ բնակավայրերում 5 քաղաքացի առանց ջրօգտագործման թույլտվության ոռոգման նպատակով ապօրինի շահագործել է ընդհանուր՝ 6 խորքային հոր։
  • Արմավիրի մարզի Վաղարշապատ և Ապագա բնակավայրերում 5 ապօրինի հորից նույնպես ոռոգման նպատակով քաղաքացիների կողմից կատարվել են ապօրինի ջրօգտագործումներ՝ առանց համապատասխան թույլտվությունների։
  • Տեսչական մարմնի Արարատի, Արմավիրի տարածքային բաժինների պետերի որոշումներով բոլոր ապօրինի հորերի շահագործումները կասեցվել են։

facebook sharing button facebook