Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
11/2/2026
share

Խոշոր քարաթափում՝ մայրաքաղաքի Մյասնիկյան պողոտայում․ Ֆակտոր (տեսանյութ)

Փետրվարի 11-ին՝ ժամը 12։20-ի սահմաններում, խոշոր քարաթափում է տեղի ունեցել Մյասնիկյան պողոտայում, որի հետևանքով երթևեկության մեջ գտնվող 1 ավտոմեքենա վնասվել է։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ պարեկային ծառայողներ։ Նախարարության մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը Factor TV-ի հետ զրույցում նշել է, որ լանջի քարաթափումից պաշտպանիչ ցանցը վնասվել է և քարաբեկորները թափվել են երթևեկելի հատված։

Վնասներ կրած ավտոմեքենայի սեփականատիրոջ խոսքով՝ երթևեկում էր 2-րդ գոտով, հանկարծ նկատել է ընկնող քարերն ու «փախցրել» մեքենան, այլապես վնասները կարող էին ավելի մեծ լինել։ Միջադեպի հետևանքով տուժած քաղաքացիներ չկան։ Վարորդներն են օգնել բեկորները հեռացնել փողոցի երթևեկելի մասից։ Բացի պարեկային ծառայությունից, տեղում է եղել նաև քաղաքապետարանի տեխնիկան՝ թափված քարաբեկորները տարածքից հեռացնելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

facebook sharing button facebook