Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
11/2/2026
share

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցման շրջանակներում Մեղրի համայնքից մի շարք տարածքներ հանրության գերակա շահ կճանչվի

ՀՀ ՏԿԵ նախարարության կողմից շրջանառության մեջ է դրվել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր- Ծրագիր 4-ի  շրջանակներում Քաջարան-Ագարակ շուրջ 32 կմ երկարությամբ ճանապարհահատվածի կառուցումն  ապահովելու համար մի շարք տարածքներ ճանաչել հանրության գերակա շահ ճանաչելու վերաբերյալ որոշման նախագիծը։

 Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր- Ծրագիր 4-ի շրջանակներում ՀՀ կառավարության ու Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվում են Քաջարան-Ագարակ շուրջ 32 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածի կառուցման աշխատանքները։

Ծրագիրը ներառում է՝

  • 5 նոր տրանսպորտային հանգույցների կառուցում.
  • 6 նոր վերգետնյա անցումների կառուցում.
  • 2 նոր թունելների կառուցում՝ մոտ 985 մետր ընդհանուր երկարությամբ (ներառյալ պորտալները).
  • 15 նոր կամուրջների կառուցում։

Ըստ ներկայացված հավելվածի 99 կտոր տարածքները պատկանում են Մեղրի համայնքի Մեղրի, Լիճք ևՏաշտուն բնակավայրերին։

Նախագիծն առաջացնելու է լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, ուստի հանրության գերակա շահ ճանաչված հողերի գնահատումից հետո կներկայացվի համապատասխան որոշման նախագիծ ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի պահուստային ֆոնդից ֆինանսական միջոցներ հատկացնելու մասին։  

Օտարվող սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնաժամկետ է սահմանվել 2026 թվականի դեկտեմբերի 1-ը։

Նախագծի հեղինակներն ակնկալում են, որ Ծրագրի կարիքների համար անհրաժեշտ հողամասերը կճանաչվեն հանրության գերակա շահ, ինչը հնարավորություն կտա օրենքով սահմանված կարգով իրականացնել տվյալ հողամասերի օտարման գործընթացը և այդ տարածքների հանձնել շինարարին՝ ապահովելով Ծրագրի բնականոն ընթացքը: 

facebook sharing button facebook