
Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով Սպիտակի բժշկական կենտրոն է ընդունվել 6 տուժած:
Նրանք բոլորն այս պահին գտնվում են հետազոտման փուլում, ցուցաբերվում է անհրաժեշտ բուժօգնություն: Վիրավորներին բժշկական կենտրոն են տեղափոխել ՆԳՆ ՓԾ Սպիտակի հրշեջ-փրկարարները:
Հատկանշական է, որ վիրավորներից մեկին ԲԿ էլ տեղափոխել անձամբ ՓԾ Լոռու մարզային վարչության պետ Սերոբ Գաբրիելյանը` իր ավտոմեքենայով:
Սպիտակի բժշկական կենտրոնի տնօրինությունը շնորհակալություն է հայտնում Սպիտակի փրկարար ծառայությանն ու անձամբ պարոն Գաբրիելյանին` մարդասիրական առաքելությանը հավատարիմ մնալու եւ ԲԿ-ի հետ 24/7 արդյունավետ աշխատանքի համար:

