Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
10/2/2026
share

Ստացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգ․Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ֆեյսբուքայան էջը տեղեկացնում է․

«Ստացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգ

 2026 թվականի փետրվարի 9-ին «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ստացված թիվ 011620-26 գրության համաձայն՝ Հոֆման-Լա Ռոշ ընկերությունից տեղեկատվություն է ստացվել Ավաստին (բևացիզումաբ) խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 25մգ/մլ, ապակե սրվակ 4մ (արտադրող և գրանցման հավաստագրի իրավատեր՝ Ֆ. Հոֆման-Լա Ռոշ ՍՊԸ, Շվեյցարիա) դեղի H0560B18 սերիայի կեղծման դեպքի վերաբերյալ։

Ըստ կազմակերպության՝ դեղի H0560B18 սերիայի արտադրանք երբևէ չի արտադրվել։

 Հարգելի´ քաղաքացիներ, խնդրում ենք ուշադիր լինել և խուսափել H0560B18 սերիայով դեղի օգտագործումից»:

facebook sharing button facebook