Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
10/2/2026
share

Կայացել է արհեստական բանականության նկատմամբ ԵՄ մոտեցման վերաբերյալ TAIEX-ի առաջին աշխատաժողովը

Այսօր տեղի ունեցավ Արհեստական բանականության նկատմամբ ԵՄ մոտեցման վերաբերյալ TAIEX-ի առաջին աշխատաժողովը՝ համախմբելով Հայաստանի պետական մարմինների պաշտոնատար անձանց և եվրոպական առաջատար փորձագետներին։

Հայաստանն՝ իր արագ զարգացող ՏՏ ոլորտով և ռազմավարական կարևորության հանրային ու մասնավոր գործընկերությունների շնորհիվ ընդգրկվել է արհեստական բանականության համաշխարհային քարտեզում։

Թեև ԵՄ-ն այստեղ տեսնում է զգալի ներուժ, սակայն արհեստական բանականության վերափոխող ներուժը ուղեկցվում է նաև էական ռիսկերով՝ ներառյալ կողմնակալությունների վերարտադրումը, անձնական տվյալների գաղտնիության սպառնալիքները, ինչպես նաև զբաղվածության և անվտանգության վրա հնարավոր ազդեցություններ:

Եվրոպական միության Արհեստական բանականության ակտը՝ արհեստական բանականության ոլորտում աշխարհում առաջին համապարփակ իրավակարգավորող շրջանակը, վկայում է, որ նորարարությունն ու պատասխանատվությունը կարող են համընթաց զարգանալ,-ասված է  ՀՀ-ում ԵՄ պատվիրակության տարածած հաղորդագրության մեջ։

facebook sharing button facebook