Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
10/2/2026
share

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ուսումնասիրություններ է սկսել Ախթալայի ԼՀԿ-ում (տեսանյութ)

Շուրջ մեկ ամիս գործադուլ անող Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբիատի հորատող բանվորների ձայնը հասավ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին։ Լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական արհմիության նախագահ Էդուարդ Փահլևանյանի բողոքի հիման վրա փետրվարի 9-ին Ախթալա այցելեցին Տեսչական մարմնի Հյուսիսային տարածքային կենտրոնի տեսուչները։ Արդեն 2-րդ անգամ Ախթալայում էր նաև Էդուարդ Փահլեևանյանը։

Կոմբինատի ղեկավարության հետ հանդիպելուց հետո աշխատանքի տեսուչները զրուցեցին նաև բանվորների հետ։ Գրավոր ընթացակարգով արձանագրեցին նրանց մտահոգությունները, խնդիրները։ Աշխատավարձի բարձրացում, աշխատանքային պայմանների բարելավում, հիմնական պահանջը անփոփոխ է։

Առողջության պահպանության անվտանգության վերահսկողության բաժնի տեսուչները մինչև փետրվարի 27-ը ստուգումներ կիրականացնեն կոմբինատում, կուսումնասիրեն աշխատանքային պայմանագրերը, աշխատավարձերի հաշվարկման փաստաթղթերը։ Աշխատանքային պայմանները կստուգեն նաև հանքում։

 

facebook sharing button facebook