Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
10/2/2026
share

Իրավախախտումը չարձանագրելու դիմաց պարեկներին կաշառք առաջարկողը ձերբակալվել է

Փետրվարի 8-ին՝ ժամը 23.30-ին, Վայոց ձորի մարզի գումարտակի պարեկները իրավախախտում կատարելու համար Եղեգնաձոր քաղաքի Միկոյան-Երևանյան խճուղում կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի բեռնատարը։

Իրավախախտումը չարձանագրելու դիմաց օտարերկրյա քաղաքացի 63-ամյա վարորդը պարեկներին կաշառք է առաջարկել: Նա ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժին, իսկ բեռնատարը՝ հատուկ պահպանվող տարածք:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին:

facebook sharing button facebook