Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
09/2/2026
share

Գործադուլի 26-րդ օրը ախթալեցի հանքափորներին է հանդիպել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ներկայացուցիչը (տեսանյութ)

Հունվարի 15-ից սկսած շուրջ 1 ամիս է՝ Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի մի խումբ աշխատողներ շարունակում են գործադուլը։

Հիշեցնենք՝ կոմբինատի ղեկավարությունից նրանք պահանջում են աշխատավարձերի բարձրացում և աշխատանքային պայմանների բարելավում։

Փետրվարի 9-ին նրանց հետ հանդիպման են եկել իրենց շահերը ներկայացնող Լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական արհմիության նախագահ Էդուարդ Փահլևանյանն ու Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հյուսիսային տարածքային կենտրոնի աշխատողների առողջության պահպանության անվտանգության վերահսկողության բաժնի ավագ տեսուչ Գագիկ Մազմանյանը։

 Վերջինս խոսել է գործադուլավորների հետ, ծանոթացել նրանց հիմնական մտահոգություններին և խնդիրներին, առաջարկել գրավոր ընթացակարգով դիմել տեսչական մարմնին՝ ընթացք տալու նպատակով։
 

«Քաղաքացու Ձայն»-ի հետ զրույցում Մազմանյանը նշել է, որ  պետք է ստուգումներ իրականանցնեն․«Կազմել ենք մուտքի արձանագրությունը, որ փետրվարի 9-ից մինչև 27-ը ներառյալ պետք է իրականացնենք ստուգում, հանքում էլ, իրենց մոտ էլ։ Մինչև ստուգում չանենք, ոչ մի գործընթաց չենք կարող  նախաձեռնել՝ կապված իրանց բողոքի հետ։ Ստուգում պետք է անենք, արդեն կողմնորոշենք, թե որտեղ ինչ պիտի կատարվի։ Առաջինը մենք իրենցից բացատրություն ենք վերցնում, 2-րդ՝ պահանջել ենք իրենցից որոշակի թղթեր՝ աշխատավարձի հաշվարկ, վճարումներ և այլն։ Բացի այդ, մենք ինքներս կմտնենք հանք, համոզվելու համար իրենց այդ անվտանգության երաշխիքները կա՞, թե՞ չկա։ Ըստ դրա՝ հետո կորոշենք»։

facebook sharing button facebook