Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
09/2/2026
share

8 մեքենա բախվել է Երևան-Գյումրի ավտոճանապարհին

Փետրվարի 9-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մաստարա բնակավայրի մոտակայքում տեղի է ունեցել  ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 83-րդ կմ-ին բախվել են «VAZ-2107», «Ford Transit», «Suzuki», «Mitsubishi», «Toyota», «Land Rover» մակնիշների և երկու «KrAZ» մակնիշի ավտոմեքենաներ․ կա տուժած։ 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։   Փրկարարները հոսանքազրկել են «Land Rover» մակնիշի ավտոմեքենան։

facebook sharing button facebook