Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
08/2/2026
share

Չեխիայի իշխանությունները մտադիր են երեխաներին արգելել սոցցանցերից օգտվելը

Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը աջակցել է երեխաների համար սոցիալական ցանցերին հասանելիությունը սահմանափակելու գաղափարին և հայտարարել, որ երկիրը պետք է հետևի Ֆրանսիայի օրինակին, ուր արդեն քննարկվում է համապատասխան արգելքը։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր տեսաուղերձում։ «Ես կողմ եմ, որովհետև, ինչպես ասում են ինձ ծանոթ մասնագետները, դա չափազանց վնասակար է, և մենք պարտավոր ենք պաշտպանել մեր երեխաներին»,- ընդգծել է Բաբիշը։

Ավելի ուշ նախաձեռնությունը մեկնաբանել է փոխվարչապետ Կարել Հավլիչեկը։ Նրա խոսքով՝ իշխանություններն արդեն խորհրդակցություններ են վարում մասնագետների հետ և նախատեսում արգելքի առաջարկը քննարկման ներկայացնել ընթացիկ տարում․ «Չի կարելի ժամանակ կորցնել։ Սոցցանցերը քանդում են երեխաների կյանքը, դրանք իսկապես սկսում են վերածվել ժանտախտի»։

Հունվարի վերջին Ֆրանսիայի Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ հավանություն էր տվել օրինագծին, որն արգելում է սոցցանցերից օգտվել մինչև 15 տարեկան երեխաներին։ 2025 թվականին նման միջոցներ ուժի մեջ են մտելնաև  Ավստրալիայում, ուր սոցիալական ցանցերին հասանելիությունը փակվել է մինչև 16 տարեկան դեռահասների համար։ Փետրվարի սկզբին մինչև 16 տարեկանների համար նման արգելք մտցնելու մտադրության մասին հայտարարել է նաև Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը։

facebook sharing button facebook