Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
08/2/2026
share

Կամչատկայի Շիվելուչ հրաբխից մինչև 12 կմ բարձրությամբ մոխրի ամպ է արտանետվել

Կամչատկայի Շիվելուչ հրաբխից մինչև 12 կիլոմետր բարձրությամբ մոխրի ամպ է արտանետվել,- հայտնել է Կամչատկայի տարածաշրջանային արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Մոխրի ամպը ձգվել է 40 կիլոմետր, ինչի հետևանքով հնարավոր է տարածաշրջանի 4 շրջաններում հնարավոր է մոխրաթափ դիտվի։

Կամչատկայի ամենաակտիվ հրաբուխներից մեկի բարձրությունը ծովի մակարդակից 3,283 մ է։ Շիվելուչը թերակղզու ամենահյուսիսային ակտիվ հրաբուխն է։ Այն գտնվում է Պետրոպավլովսկ-Կամչատկայից 450 կմ հեռավորության վրա։ Ամենամոտ բնակավայրը Կլյուչի գյուղն է՝ 5000 բնակչով: Այն գտնվում է հրաբխի ստորոտից մոտ 50 կմ հեռավորության վրա։

facebook sharing button facebook