Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
08/2/2026
share

Երևանում բախվել են մարդատար մեքենան ու թիվ 7 երթուղին սպասարկող ավտոբուսը․Shamshyan

Փետրվարի 7-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։10-ի սահմաններում Թևոսյան փողոցից Ջրվեժ տանող ճանապարհին բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 7 երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսը,-գրում է Shamshyan.com-ը։

 Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
 

 Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը։

facebook sharing button facebook