
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի պատվիրակության կազմում Հայաստան կայցելի նաև պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալ Ջեյքոբ Հելբերգը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ պետդեպարտամենտը։
Նշվում է, որ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը կլինի փոխնախագահ Ջեյ Դի Վենսի պատվիրակության կազմում, որը փետրվարի 9-11-ը կայցելի Հայաստան և Ադրբեջան։
Նշվում է, որ այցը Հայաստան և Ադրբեջան կնպաստի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ խաղաղություն հաստատելու ջանքերին և TRIPP նախագծի առաջխաղացմանը։

