Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
08/2/2026
share

Տնտեսվարողը տուգանվել է թերլիցքավորման համար․ Շուկայի վերահսկողության տեսչական մարմին

«ԱՐԱՄ ԴԱՎԹՅԱՆ ԿԱՐԱՊԵՏԻ» Ա/Ձ-ին պատկանող լցակայանում փակցվել է «ՄԵՆՔ ՏՈՒԳԱՆՎԵԼ ԵՆՔ ԹԵՐԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ» պաստառ

 ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվել է ստուգում բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ վաճառքով զբաղվող «ԱՐԱՄ ԴԱՎԹՅԱՆ ԿԱՐԱՊԵՏԻ» Ա/Ձ -ին պատկանող լցակայանում (հասցե՝ Ք․ Երևան, Շիրակի 2/8)։

 Ստուգման արդյունքում հայտնաբերված թերլիցքավորման համար տնտեսվարողը ենթարկվել է 1 421 490 ՀՀ դրամի չափով վարչական պատասխանատվության։

Արձանագրված իրավախախտման հիմքով Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի հրամանով լցակայանում 1ամիս ժամկետով փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ։

facebook sharing button facebook