Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
08/2/2026
share

Գերմանացիների 70 տոկոսը դժգոհ է կառավարության և կանցլերի աշխատանքից. Bild

Գերմանիայում հարցվածների շուրջ 70 տոկոսը դժգոհ է երկրի կառավարության և կանցլեր Ֆրիդրիխ Մերցի գործունեությունից,-գրում է Bild պարբերականը։

Մերցի գործունեությունից դժգոհ է հարցվածների 67 տոկոսը, դա 5 կետով ավելի է նախորդ շաբաթ արձանագրված տվյալից։ Միևնույն ժամանակ կառավարության ղեկավարի գործունեությունից գոհ է հարցվածների 23 տոկոսը, ինչը 5 կետով ավելի քիչ է նախորդ հարցման տվյալից։ Եվս 10 տոկոսը չի ցանկացել հարցի վերաբերյալ կարծիք հայտնել։

Ինչ վերաբերում է կառավարության գործունեությանը, հարցվածների 68 տոկոսը դժգոհ է նախարարական կաբինետի աշխատանքից, 22 տոկոսը կարծում է, որ կառավարությունը լավ է աշխատում։

Հարցումն անցկացվել է փետրվարի 5-6-ը, մասնակցել է 1002 քաղաքացի։

facebook sharing button facebook