Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
07/2/2026
share

ԵՄ-ն քարտեզագրում է Եվրոպան և Կենտրոնական Ասիան Կովկասով կապող առևտրային ուղիների վերականգնմանն անհրաժեշտ ներդրումային կարիքները

ԵՄ ուսումնասիրությունը քարտեզագրում է Եվրոպան և Կենտրոնական Ասիան Կովկասի միջոցով կապող առևտրային ուղիների վերականգնման համար անհրաժեշտ ներդրումային կարիքները

«Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքը՝ Եվրոպան, Թուրքիան, Սև ծովի մյուս երկրները, Հայաստանը, Ադրբեջանը և Կենտրոնական Ասիան միացնող նավահանգիստների և տրանսպորտային ուղիների ցանցը աստիճանաբար ձևավորվում է որպես երկու մայրցամաքները՝ Եվրոպան և Ասիան, կապող այլընտրանքային առևտրային երթուղի: 2022 թվականից ի վեր այս երթուղով իրականացվող առևտրաշրջանառությունը քառապատկվել է, իսկ ճիշտ ներդրումների պայմաններում այն կարող է մինչև 2030 թվականը եռապատկվել։

Այս նշանակալի պահը գործնական ծրագրերի վերածելու նպատակով Եվրոպական հանձնաժողովն այսօր հրապարակել է ԵՄ կողմից ֆինանսավորվող մետա-ուսումնասիրություն, որը մատնանշում է միջանցքի երկայնքով տրանսպորտային, առևտրային, էներգետիկ և թվային կապակցվածության ամրապնդման համար անհրաժեշտ ներդրումային առաջնահերթությունները»․ հայտնում է ԵՄ Հայաստանյան պատվիրակությունը

facebook sharing button facebook