Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
07/2/2026
share

Հայտնաբերվել է 15-ամյա տղայի դի՝ երևանյան բակերից մեկում․ shamshyan

Փետրվարի 5-ին ողբերգական ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:40-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ իրենց սպասարկման վարչական տարածքի տներից մեկի բակում անչափահասի դի կա։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները նշված տան բակում զրուցարանի մոտ՝ ճոճաթոռի վրա, հայտնաբերել են նույն տան բնակիչ 15-ամյա տղայի դի՝ աջ քունքային հատվածում կրակոցի հետքով։ Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում «ինքնասպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկաններն ու քննիչները մահացածի մարմնի մոտ հայտնաբերել են օդաճնշիչ հրացան, որով ըստ նախնական տեղեկությունների տղան ինքնասպան է եղել։
 

facebook sharing button facebook